Հոդված 1. Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:
Հոդված 3.
Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:
Հոդված 5.
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:
Հոդված 7.
Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:
Հոդված 8.
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:
Հոդված 13.
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և բնակավայր ընտրելու ամեն մի պետության սահմաններում:
2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:
Հոդված 15.
1. Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ իր քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հոդված 16.
1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:
Հոդված 19.
Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:
Հոդված 23.
1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք:
3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք:
Հոդված 24.
Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:
Կարծում եմ, որ հռչակագրում գրված հոդվածները բոլորն էլ շատ կարևոր են և շատ արդի են։ Սրանք այն հոդվածներն են, որոնց հետ ես համաձայն եմ և ամենաշատն եմ կարևորում։
No comments:
Post a Comment