Մոտիվացիան մարդուն ստիպում է աշխատել, առաջ գնալ: Հիմա «մոտիվացիա» բառը շատ ժամանակակից է: Մոտիվացիան շատ ժամանակ օգնում է մեզ սովորել, որովհետև մեզ պետք է լավ ապագա կամ ուղղակի պետք է սովորել հաջորդ օրվա դասերը բարձր գնահատական ստանալու համար: Բայց այն չի վերաբերվում միայն մեծ նպատակներին: Մենք շատ բաներ մոտիվացված ենք անում, առանց հասկանալու դա: Այսինքն այն մեզ հետ է ամեն տեղ: Բայց ամեն մեկս կարող ենք այն տարբեր հասկանալ և անվանել: Շատերիս պետք է մոտիվացիա գիրք կարդալու կամ օրինակ սենյակը հավաքելու: Դա շատ ժամանակ մոտիվացիա չէ, պարտականություն է կամ անհրաժեշտություն: Ես մոտիվացիայի գլխավոր աղբյուր չունեմ, այսինքն չկա այնպիսի մի բան, որին ես նայելով կամ այն կարդալով մոտիվացվում եմ: Ես ինքս իմ մեջ եմ փորձում հասկանալ, որ ես սա պիտի անեն, որովհետև այն ինձ պետք է: Մոտիվացիան շատ ժամանակ մեզ երջանկացնում է, ինչ-որ գործ վերջացնելիս ուրախանում ենք և դա ստիպում է շարունակել և ավելի շատ աշխատել: Ինձ նաև մոտիվացնում են շատ փոքրիկ բաները, օրինակ սենյակի տեսքը, որտեղ ես աշխատում եմ, ինչքան էլ ծիծաղելի թվա համակարգչի վրա փակցված կպչուն թուղթը կամ երաժշտությունը, որը պիտի լսեմ աշխատելիս: Պետք չէ ասել, որ ես մոտիվացիա չունեմ չեմ, որովհետև մոտիվացիան ինչ-որ չափով ներշնչանքի արդյունք է: Մոտիվացիան մեզ օգնում է դնել ինչ-որ բանի սկիզբը, իսկ մնացածը արդեն մեզանից է կախված:
Tuesday, April 26, 2022
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Երգի հրապույրը (էջ 16) Բառային աշխատանք — հրապույր, բյուրազան, անգութ, անձավ, ծածուկ, հոգեվարք, թալիկ-թալիկ գալ, հոգեգրավ, հորդել, ցայտ...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
No comments:
Post a Comment