Saturday, May 7, 2022

«Սանասար և Բաղդասար»

«Արտաշես եւ Սաթենիկ» առասպելը նման է Ծովինարի հատվածին, երբ նա համաձայնվեց ամուսնանալ Խալիֆայի հետ։

Ծովինար խանում ասաց.
— Որ ես էն կռապաշտ թագավոր չառնեմ,
Զամեն տի սպանի իմ պատճառով,
Աղեկն էն է, ե՛ս էրթամ,
Ուրիշ մարդու թող բան չըլնի:

«Արտաշես եվ Արտավազդ» առասպելը նման է Սանասարի և Բաղդասար հատվածին, երբ Բաղդասարը այնքան էր անհիմն բարկացել եղբոր վրա, որ պատրաստ էր կռվել նրա հետ։

Բաղդասար ասաց.— Չէ՛, ես դու տի կռվենք,
Ես դու տի կուշտի կպնենք, իրար զարկենք։
Ասաց.— Աղբեր, ես չե՛մ զարկի քեզի.
Դու զարկի՛, ինձի սպանի՛։

«Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» առասպելը նման է Սանասարի և Դեղձուն Ծամի հատվածին։ 

Էրազով ըզքեզ տեսեր եմ, արի ինձի ա՛ռ.
Ինձի շա՛տ դուր կը գաս դու։
Սանասա՛ր տղա,
Էս թուղթ կը գրեմ քե՛զ համար.
Չուր ե՞րբ ես տի մնամ էստեղ քո ապով.
Գլուխ թացեր ես, չկնտես,
Արի, ինձի տար քեզ համար»։

Ծովինարը զոհաբերեց իրեն, որ անմեղ մարդիկ չզոհվեն։ Կինը հայոց առասպելներում և էպոսներում հողի նշանն է, իսկ հողը՝ միջավայրի։ Բայց նա նաև իր պահանջներն ասեց․

Հա՛յրիկ, դու էլ մեկ քահանա դիր հետ ինձ,
Որ առավոտ, իրիկուն ժամ ասի,
Ես իմ աղոթք անեմ, մնամ մեր օրենքով.
Մեկ էլ քեռմե՛ր մի դիր հետ ինձ, ես կ՛էրթամ:

Նա ամեն կերպ փորձում էր պահել իր կրոնը, ավանդույթները, մշակույթը և այլն։

Սանասարն ու Բաղդասարը հարազատ եղբայրներ էին, բայց տարբերվում էին իրարից բնավորությամբ։ Թևատրոսն իրենց առաջարկեց կռվել իրար դեմ նրանք չհամաձայնվեցին, բայց հենց պահը հասունացավ Բաղդասարը պատրաստ էր հարվածել իր եղբորը, որի համար նա պատժվեց։ 

Թղթի մեջ գրած՝ «Շատ բարև Սանասարին,
Շատ բարև Բաղդասարին, Սանասարին»։
Ասաց, «Էս ի՞նչ բան է. էրկու դիր՝
Բարև գրե Սանասարին, մեկ դիր՝ ինձի։

Սանասարը ոչ մի կերպ չէր համաձայնվում կռվել եղբոր հետ, բայց Բաղդասարը շատ էր տաքացել և չէր հանգստանում։

 Բաղդասար ասաց.— Չէ՛, ես դու տի կռվենք,
Ես դու տի կուշտի կպնենք, իրար զարկենք։
Ասաց.— Աղբեր, ես չե՛մ զարկի քեզի.
Դու զարկի՛, ինձի սպանի՛։

Եղբոր վրա սուր քաշելը Բաղդասարի մեղքն էր, որի համար նա չէր կարող սերունդներ թողել։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...