Monday, November 14, 2022

Դերենիկ Դեմիրճյան և 《Վարդանանք》

Դերենիկ Դեմիրճյանը ծնվել է փետրվարի 18-ին , 1877 թ. Ախալքալաքում: 1897 թվականին ավարտեց վրացական Ներսիսյան ճեմարանը, այնուհետև 1909-ին Ժնևյան համալսարանի մանկավարժական ֆակուլտետը: Եղել է ուսուցիչ: Տպագրվել սկսել է 1983 թվականին: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որն լցված էր միայնակության զգացմունքով լույս տեսավ 1899-ին:


1905- 07 թվականների Ռուսաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց Դեմիրճյանի մոտ դեպի քաղաքականական պրոբլեմները:

1913 թվականին լույս է տեսնում նրա բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն: Այսպիսով իր “Լենկ Թեմուր” պատմա- հերոսական պոեմում, “Ջութակն ու սրինգը”, “Ավելորդը”, “Ժպիտ”, “Ստամոքս”, “Տերտերը” պատմվածքներում, “Դատաստան” ողբերգությունում և այլն Դեմիրճյանը ամբող սրտով պաշտպանում է հասարակ մարդկանց ինրավունքները:

1923 թվականին գրեց “Քաջ Նազար” կատակերգությունը , որը նույն թվականին հայտնվեց Երևանի բեմահարթակներում, 1924 թվականին Թիֆլիսում:

Դեմիրճյանի 30-ականներում գրված “Նապոլեոն Կորկոտյան”, “Կապուտան”, “Հայրենի երկիր” պիեսները մեծ ազդեցություն են թողել հայ դրամատուրգիաի վրա:

Նրա ամենանշանավոր երկն է “Վարդանանք” պատմավեպը։ Այս վեպում պատկերված է 5-րդ դարում հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։

Մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 6-ին, Երևանում:

<<Վարդանանք>>

Վեպի սկզբնաղբյուրներն են 5-րդ դարի պատմիչներ Եղիշեի «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին» և Ղազար Փարպեցու «Պատմութիւն հայոց» երկերը։ 
Դերենիկ Դեմիրճյանը նկարագրում է 5-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, երբ պարսից Հազկերտ II թագավորի հարկահանները ծանրացրել էին Հայաստանի վիճակը և ցանկանում էին Հայաստանում հաստատել զրադաշտականություն։ Նկարագրում է Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանին և նրա կողմնակիցներին։ Նկարագրում է դավաճան Վասակ Սյունուն, նրա կողմնակիցներին՝ վասակյանց։ Առավել պատկերավոր նկարագրվում է 451 թվականի մայիսի 26-ին Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի մոտ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտը։ Ճակատամարտում հայկական զորքը բարոյական հաղթանակ է տանում՝ չնայած թշնամու զորքերի գերակշռության։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...