Showing posts with label ֆիզիկա տնային աշխատանք. Show all posts
Showing posts with label ֆիզիկա տնային աշխատանք. Show all posts

Friday, April 24, 2020

Ատոմի միջուկի կառուցվածքը

1. Ինչիպի՞ն են ատոմների և միջուկների բնութագրական չափերը։
Ատոմի բնութագրական չափը 10-10 մ է, իսկ միջուկինը՝ 10-15մ: Ատոմի միջուկի շառավիղը մոտ 100000 անգամ փոքր է ատոմի շառավղից: Ատոմի զանգվածը նաև գործնականում հավասար է միջուկի զանգվածին:
2. Ի՞նչ կառուցվածք ունի միջուկը։
Ատոմի միջուկը կազմված է պրոտոններից և նեյտրոններից:
3. Նշեք պրոտոնի և նեյտրոնի բնութագրերը։
1932թ․-ին անգլիացի գիտնական Ջեմս Չեդվիկը փորձով հայտնաբերեց մի նոր մասնիկ, որի զանգվածը մոտավորապես հավասար էր պրոտոնի զանգվածին և չուներ էլեկտրական լիցք։ Այդ մասնիկն անվանեցին նեյտրոն։ Նեյտրոնը հայտնաբերելուց հետո, Վիկտոր Համբարձումյանը և այլ ֆիզիկոսներ առաջարկեցին միջուկների կառուցվածքի պրոտոն-նեյտրոն մոդելը։

4. Որքա՞ն է միջուկում պրոտոնների թիվը։
Պրոտոնների թիվը միջուկում համընկնում է Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում տվյալ տարրի կարգաթվին: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով։ 

Thursday, April 16, 2020

Ճառագայթաակտիվություն

1896 թ․-ին ֆրանսիացի գիտնական Անրի Բեկերելը հայտնագործեց ճառագայթաակտիվությունը։ Նա լուսազգայուն թիթեղը փաթաթեց լույսի համար անթափանց թղթով։ Դրա վրա դրեց ուրանի աղի կտորներ և այս ամենը պահեց արևի լույսի տակ։ Թիթեղը երևակելուց հետո դրա վրա ի հայտ եկան սևացումներ, որտեղ կային ուրանի կտորներ։ Այդտեղից նա հասկացավ, որ ուրանի աղերն աղբյուր են անհայտ ճառագայթման։ Անհայտ ճառագայթումն առաջանում է արևի ճառագայթահարման ազդեցությամբ։ Մի անգամ նա արեց նույն փորձը, ուղղակի թիթեղը պահեց մութ դարակում։ Տեսավ, որ նույն բանը կատարվեց։ Այստեղից հետևում է, որ ուրանի աղերն օժտված են առանց արտաքին գործոնների ճառագայթելու հատկությամբ։ Հենց քիմիական տարր ուրանը օժտված է այդ հատկությամբ։ Այդ հատկության վրա չեն ազդում ջերմաստիճանը, ճնշումը և այլն։ 1889-ին Մարի Կյուրին պարզեց, որ թորիումը նույնպես կարողանում է ճառագայթել։ Կյուրիի առաջարկով երևույթն անվանել են ճառագայաակտիվություն։ Էռնեստ Ռեզերֆորդի փորձում ռադիումի պատրաստուկի ճառագայթումն անցնում էր հաստ պատերով կապարե գլանի նեղ անցքով և ընկնում լուսազգայուն թիթեղի վրա, ստեղծելով վակուում։ Թիթեղի վրա առաջացել է նեղ անցքի պատկերով սևացում։ Սարքը դնելով մագնիսական դաշտում, թիթեղի վրա առաջացան երեք սևացում՝ կենտրոնում և կենտրոնից տարբեր կողմեր շեղված։ Դրանք տարանուն լիցքերով մասնիկների փնջեր են, իսկ կենտրոնում գտնվող բաղադրիչը լիցք չունի։ Իսկ քիչ շեղված բաղադրիչներն ունեն դրական լիցքեր։ Մի կողմում գտնվողը նշանակել են ալֆայով, իսկ մյուս կողմում գտնվողը նշանակել են բետայով։ Չշեղվածը արտահայտել են գամմայով։

Ճառագայթման կլանված բաժնեչափ է կոչվում ճառագայթման կլանված էներգիայի հարաբերությունը ճառագայթահարված նյութի զանգվածին․
D=E/m
E-կլանված էներգիա
m-ճառագայթահարված նյութի զանգվածը
ՄՀ-ում այն արտահայտվում է գրեյով։
1Գր=1Ջ/կգ

Monday, March 30, 2020

Առարկայի պատկերի կառուցումը բարակ ոսպնյակում: Բարակ ոսպնյակի բանաձևը: Խոշորացում

Տարբեր օպտիկական սարքերում կիրառվող ոսպնյակները թույլ են տալիս ոչ միայն հավաքել կամ ցրել լուսային ճառագայթները, այլև ստանալ առարկաների զանազան՝ մեծացած կամ փոքրացած, ուղիղ կամ շրջված, իրական կամ կեղծ պատկերները:
Պարզվում է, որ ստացված պատկերի բնույթը կախված է ոսպնյակի տեսակից, ինչպես նաև առարկայի և ոսպնյակի փոխդասավորությունից:
Ինչպես գիտենք մարմինները տեսանելի են, եթե արձակում են լուսային ճառագայթներ կամ անդրադարձնում են իրենց վրա ընկնող լուսային ճառագայթները: Ոսպնյակով անցնելիս այդ ճառագայթները կարող են զուգամիտել. նման դեպքում ճառագայթների հատման կետում կստացվի այն կետի իրական պատկերը, որտեղից դուրս էին եկել այդ ճառագայթները: Իսկ երբ ճառագայթները տարամիտում են, ապա նրանց շարունակությունների հատման կետում կստացվի այդ կետի կեղծ պատկերը:
Առարկայի պատկերը ստանալու համար կարիք չկա ստանալ նրա բոլոր կետերի պատկերները. բավական է կառուցել առարկայի ծայրակետերի պատկերը: Առարկայի պատկերը ընկած կլինի նրանց միջև: Իսկ ծայրակետի պատկերը ստանալու համար կարելի է ընտրել այդ կետից դուրս եկող անհամար ճառագայթներից այն երկուսը, որոնց ընթացքը ոսպնյակում նախօրոք հայտնի է:
  
Ոսպնյակով անցնելիս, եթե ոսպնյակը հավքող է՝ ապա ճառագայթը, իսկ եթե ցրող է՝ ճառագայթի շարունակությունը, անցնում է ոսպնյակի գլխավոր կիզակետով:

Wednesday, March 18, 2020

Լույսի անդրադարձման օրենքը․ ոսպնյակներ․


Լույսի անդրադարձման օրենքը
Լույսը ընկնելով մարդու աչքի մեջ առաջացնում է տեսողական զգացողություն, որի հետևանքով մենք տեսնում ենք լույսի աղբյուրը և բոլոր այն մարմիններն ու մակերևույթները, որոնք անդրադարձնում են իրենց վրա ընկնող լուսային ճառագայթները: Լավ անդրադարձնող մակերևույթ է հայելին:  
  Այն կարող է անդրադարձնել լուսային էներգիայի մոտ 
90%-ը:
  Լույսի անդրադարձումը ենթարկվում է որոշակի օրենքի, որը հայտնագործել է Հին Հունաստանի գիտնական Էվկլիդեսը:
  
455288.jpgԱյս օրենքը սահմանելու համար հարմար է օգտվել օպտիկական սկավառակ կոչվող սարքից:
 Օպտիկական սկավառակում լույսի աղբյուր է ծառայում փոքրիկ լամպը, որը գտնվում է շարժական լուսարարի ներսում:
Լուսարարից դուրս եկող լույսի նեղ փունջը՝ AO լույսի ճառագայթը, տարածվում է սկավառակի մակերևույթին և նրա մասնիկների կողմից ցրվելով դառնում է տեսանելի:

Լույս․ Լույսի բեկման օրենքը․

051112_1936_IsaacNewton1.jpgԼույսը շատ կարևոր դեր է կատարում մարդու կյանքում: Լույսի շնորհիվ մենք կարողանում ենք ճանաչել մեզ շրջապատող աշխարհը: Լույսն է, որ Արեգակից Երկիր հասնելով մեր մոլորակի վրա կյանքի գոյության համար անհրաժեշտ պայմանններ է ստեղծում: Լույսի բնույթի վերաբերյալ առաջին գիտական տեսությունը ստեղծել է Իսահակ Նյուտոնը 
17-րդ դարում:

 
8224.jpgԼույսը կազմված է փոքրիկ մասնիկներից՝ կորպուսկուլներից, որոնք լուսատու մարմինը առաքում է բոլոր ուղղություններով՝ ճառագայթների երկայնքով:
 
Գրեթե միաժամանակ, հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը առաջարկել է լույսի ալիքային տեսությունը:
 
 Լույսը առաձգական ալիք է՝ լույսի աղբյուրից հեռացող համակենտրոն գնդոլորտների տեսքով:

1_1429684219670.JPG

Thursday, March 5, 2020

Ռադիո․ հեռուստատեսություն․

Radiomatchta-v-Glivitse-i.jpgԷլեկտրամագնիսական ալիքները հայտնագործելուց, նրանց մի շարք կարևոր հատկությունները բացահայտելուց հետո էլ Հերցը դրանց գործնական կիրառության հնարավորություն չէր տեսնում:
Այնուամենայնիվ, շատ շուտով էլեկտրամագնիսական ալիքները մեծ կիրառություն ստացան. մասնավորապես նրանց միջոցով իրականացավ ռադիոկապը:

0,1մմ-ից մինչև 30կմ ալիքի երկարությամբ էլեկտրամագնիսական ալիքները կոչվում են ռադիոալիքներ:
Ինֆորմացիայի հաղորդումը տարածության մեջ ռադիոալիքների միջոցով կոչվում է ռադիոկապ:

Ռադիոկապը հնարավորություն է տալիս առանց հաղորդալրերի ազդանշանը՝ հեռագրային ազդանշանը, ձայնը, երաժշտությունը, հաղորդել հեռավոր վայրեր:

Monday, February 17, 2020

Մագնիսներ

tes1.jpg
 Մագնիսական երևույթները, ինչպես և էլեկտրական երևույթները, մարդկության հայտնի էին դեռ շատ վաղ ժամանակներից: Մ. թ. ա. 
VI դարում արդեն գիտեին երկաթե իրերը դեպի իրեն ձգող հանքատեսակի մասին, որին անվանում էին «չու-շի», այսինքն՝ սիրող քար:
Հետագայում այն անվանեցին բնական մագնիս, քանի որ, երկաթաքարի մեծ քանակներ հայտնաբերվեցին Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի շրջակայքում: 
Ուսումնասիրելով բնական մագնիսները մարդիկ ծանոթացան մարմինների մագնիսական հատկությունների և մագնիսական երևույթների հետ:
Այժմ հայտնի է, որ բնական մագնիսները մագնիսական երկաթաքարի՝ մագնետիտի կտորներ են, որը կազմված է FeO\-ից:

Monday, December 9, 2019

Կայծակ: շանթարգել

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

 
electro.gif
Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:

Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:
 
Animation_1a.gif 
 
Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ 
 
Այդ պրոցեսը տևում է շատ կարճ, ջերմաստիճանը հասնում է տաս հազար աստիճանի, տեղի է ունենում կարճատև լուսարձակում։
 
Animation 4a.gif 

Էլեկտրական դիմադրություն, տեսակարար դիմադրություն

Կազմենք շղթա՝ հոսանքի աղբյուրին հերթականորեն միացնելով հաղորդիչներ, որոնք միմյանցից տարբերվում են երկարությամբ, հաստությամբ կամ նյութի տեսակով:  Հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը  չափենք ամպերաչափի օգնությամբ:
 
Screenshot_1.png
 
Փորձը ցույց է տալիս, որ միևնույն հոսանքի աղբյուրի, այսինքն նույն լարման դեպքում տարբեր հաղորդիչներով անցնող հոսանքի ուժը տարբեր է: Այսինքն նրանք տարբեր կերպ են հակազդում իրենց միջով անցնող հոսանքակիր մասնիկներին:

Էլեկտրական հոսանքի նկատմամբ հաղորդչի հակազդեցությունը բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հաղորդչի էլեկտրական դիմադրություն և նշանակվում  R տառով:
Դիմադրության միավորը կոչվում է օհմ (Օմ), ի պատիվ գերմանացի գիտնական Գ. Օհմի, այն առաջինն է ներմուծել այդ մեծությունը:
 
georg-simon-ohm-german-physicist-sheila-terry.jpg
1Օմ=1Վ1Ա
 
Փորձը ցույց է տալիս, որ գլանաձև  հաղորդչի դիմադրությունը տվյալ ջերմաստիճանում կախված է նրա L երկարությանիցS լայնական հատույթի մակերեսից և նյութի տեսակից: Ընդ որում, հաղորդչի դիմադրությունը նրա L երկարությունից կախված է ուղիղ համեմատականորեն, իսկ S լայնական հատույթի մակերեսից՝ հակադարձ համեմատականորեն:
 
R.png
 
R=ρlS (1)
 
ρ-ն նյութի տեսակարար դիմադրություննէ:


Տեսակարար դիմադրությունը ցույց է տալիս, թե ինչ դիմադրությամբ է օժտված տվյալ նյութից պատրաստված միավոր երկարությամբ և միավոր լայնական հատույթի մակերեսով հաղորդիչը:

ρ=RSl 

 
Screenshot_4.png

Monday, November 11, 2019

Էլեկտրական լարում: Վոլտաչափ

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում:
 
Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և  կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով:
Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին:

U=Aq
 
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:
 
-1731122369_w472h598.png

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...