Tuesday, November 3, 2015

Մխիթար Սեբաստացի

   Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում, 1676-ի փետրվարի 7-ին։ Իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում, հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ս. Նշան վանքում, որտեղ 15 տարեկան հասակում ձեռնադրվել է սարկավագ: Աշակերտական տարիներից ի հայտ է բերել նկատելի հարցասիրություն, տրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող, սուր միտք, հատկանիշներ, որոնք գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսի ուշադրությունը և դրդել նրան՝ պատանուն բերելու էջմիածին։
   Այստեղ, սակայն, Մխիթարի հետ վարվել են դաժանորեն, ոչ թե հետևել են նրա կրթությանը, այլ աշխատեցրել են որպես ծառա։ Հիասթափված միաբանների վերաբերմունքից, շրջապատի թանձր խավարից, նա փախչում է Սևանա վանքը, մտածելով թե այնտեղ կկարողանա խաղաղ պայմաններում նվիրվել գրական աշխատանքի: Հարկադրված թողնում է նաև նոր օթևանը, վերադառնում իր ծննդավայրը։
   Դեպի լույս, գիտություն ձգտող պատանին նորից է ընկնում ճանապարհ, այս անգամ ծրագրելով անցնել Եվրոպա, ստեղծել կրոնական միաբանություն, որը օգտակար լիներ ժողովրդի մտավոր զարգացմանը ։
   Մեծ զրկանքներ կրելով հասնում է Հալեպ, մտերմանում լատին հոգևորականների հետ։ Վերջիններս խորհուրդ են տալիս նրան աշխատել որպես կաթոլիկ քարոզիչ հայերի մեջ, սակայն նա ցանկություն է հայտնում մեկնել Հռոմ։ Այդ հոգևորականներից վերցնելով անհրաժեշտ վկայականներ, ճանապարհ է ընկնում դեպի Պոլիս, այնտեղից Իտալիա անցնելու մտադրությամբ։ Հազիվ հասած Կիպրոս, ծանր հիվանդանում է, ապաքինվելուց հետո վերադառնում է Սեբաստիա` Ս. Նշան վանքը, 1696-ին ձեռնադրվում է քահանա։
   Այստեղ նա իր աշակերտներին ուսուցանում է հայոց լեզու և հին մատենագրություն։
   Ադրիատիկի գեղատեսիլ ջրերում ծվարած այս կղզում Մխիթարը ծավալում է լայն գործունեություն, աստիճանաբար մեծացնելով միաբանությունը, պատրաստելով նոր աշակերտներ։
   Մխիթար Սեբաստացուն չհաջողվեց տպարան հիմնել Սուրբ Ղազար կղզում։ Հետագայում, արդեն Մխիթարի հաջորդ աբբահայր Ստեփանոս Մելգոնյանի օրոք, 1789 թ. վանքը ունենում է սեփական տպարան, որը, տարեցտարի ընդարձակվելով, դառնում է Իտալիայի լավագույն տպարաններից մեկը, օժտված ոչ միայն հայերեն, այլև շատ լեզուների բազմատեսակ տառերով ։ Այդ տպարանում տպագրվել են գրական, պատմա-բանասիրական հարյուրավոր գրքեր ։


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...