Thursday, March 10, 2016

Թեսթ 20

Թեսթ 20

Վախթանգ Անանյան

                                                              Քարակոփ կածան


Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առաջին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավներով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։
Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծառերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։
Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։
Հետաքրքրությունից մղված վեր բարձրացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի երբեմնի բնակիչը։
Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել որ հավաքել է ժայռերի արանքներից։
Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հողակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։
Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերացնում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շեներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․
Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարիքից ու չար մարդուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

1.      Ի՞նչէնշանակումմենատնտես բառը:
Մարդ, որն իր տնտեսությունը վարում է ինքնուրույն կերպով:


2.      Գրի՛ր տեքստումթավգրվածբառերիհոմանիշները:

Անարատ-մաքուր
Ճյուղ-ոստ
Ջանք- աշխատանք

3. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.
ա/գարաժ -ավտոսրահ
բ/դաչա-ամառանոց
գ/մայկա-վերնաշապիկ
դ/սումկա-պայուսակ
4. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.
ա/ շատ քաղցր
բ/ շատ թանկ
գ/ շատ էժան
դ/ շատ ջրիկ
5. Քանդիր հետևյալ բառերը և գրիր՝ կազմությամբ ինչպիսի բառեր են.
__թփուտ_թփ/թուփ/+ուտ---ածանցավոր
Հյուրընկալ-հյուր+ընկալ-բարդ
Ընկուզենի-ընկուզ+ենի-ածանցավոր
Դեղնասաղարթ- դեղն+ա+սաղարթ-բարդ
Քարակոփ-քար+ա+կոփ-ածանցավոր
Հողագործ-հող+ա+գործ-ածանցավոր

5. Տեքստից դո՛ւրսգրիր երկուական ածանցավոր և բարդ բառ:
Ածանցավոր-բավականություն, տարածություն
Բարդ-արևահայաց, հատապտուղ


7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:
Գոյական-ճյուղ, ջանք
Ածական- անարատ, խավար

8. Տրվածնախադասությանմեջգտի'ր ենթականևստորոգյալը:
Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:
Ենթակա-հետքեր, ստորոգյալ-երևում էին
9. Տեքստից դո՛ւրս գրիր մեկբացականչական նախադասություն:

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք:

10. Կետադրիր  տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:
Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.
արսը հաջող չէր
բայրի պտուղներ գտնելը
գարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը
դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը
12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:

Այն քանդված էր: Նման էր քանդված խրճիթի: Այնտեղ շատ ցորտ էր, մռայլ և խոնավ: Դրա մեջ բնակվելը անհնարին էր:

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:
ա)աշխատանքի հետքերը
 բ)իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք
գ)որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել
 դ)այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր,
14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:

Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

<<Գարնանամուտ>>

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...