Tuesday, March 29, 2016

Առաջադրանքներ

Ա. Ով ուղիղ հավատ ու աներկբա հույս ունի, սիրում է Աստծուն և ընկերոջը, Աստծուց երկնչում է և փորձում է պահել Նրա պատվիրանները, նախանձավոր է լինում Աստծո փառքին ու ջանք թափում ընկերոջ փրկության համար:
Բ. Ով բոլոր գործերում որպես իր վերջին նպատակ ունի Աստծո Արքայությունը, նպատակակետը հարստությունը չէ, փառքը, պատիվը և աշխարհի բոլոր բաների անկարգ բաղձանքը:
Գ. Ով հանուն Քրիստոսի անտրտունջ համբերում է բոլոր վշտերին ու փորձություններին, իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է աստվածային տեսչությանը և ամեն ինչում համաձայնում Աստծո կամքին:
Դ. Ով հեզ ու խոնարհամիտ է, ամենքին բարիք է կամենում և ոչ ոքի չարիք գործել չի խորհում, բոլորին ներում է և նրանց փրկության համար աղոթում:
Ե. Ով ամեն ժամանակ իր կարողության չափով ողորմություն է տալիս կարոտյալներին, խնամում հիվանդներին, օգնում փորձանքի մեջ եղած մարդկանց, ուսուցանում տգետներին ու խրատում անխրատներին:
Զ. Ով իրեն մեղավոր է համարում, հոգու խոնարհությամբ զղջում մեղքերի համար, հաճախ խոստովանում ու ապաշխարում և արժանապես մոտենում հաղորդվելու Տիրոջ մարմնի ու արյան Խորհրդին:
Է. Ով զգուշանում է մահացու մեղքերից և, որքան հնարավոր է, ներելի հանցանքներից, հեռանում է մեղքի պատճառից և իր զգայարաններն ամեն անվայել բանից հեռու պահում, մարմնավոր հաճույքներից փախչում և մարմինը պահքով ու ժուժկալությամբ ճնշում:
Ը. Ով հոժարությամբ ունկնդրում է հոգեշահ խրատներ, ականջալուր լինում հորդորներին և խորհուրդներին և Աստծո պատգամները սրտի ուրախությամբ լսում ու ջանում է կատարել:
Թ. Ով ջերմեռանդությամբ մասնակցում է Սուրբ Պատարագին և հոգևոր արարողություններին, անձանձիր կատարում իր ամենօրյա աղոթքները, ապավինում Սուրբ Աստվածածնին և նրան խնդրում բարեխոսել Աստծո առաջ:
Ժ. Ով խոկում է իր կյանքի որակի մասին, իր սխալների մասին, խորհում և անդրադառնում դրանց, որոշում շտկել, խոկում է իր մահվան, Աստծո դատաստանի ու դժոխքի տանջանքների մասին:

Բառարան՝
ընտրյալ- լավագույն, առաջնակարգ, ընտիր
Խոկալ- մտածել, խորհել
Աներկբա- անկասկածելի, չկասկացող, առանց երկմտության
Ողորմություն- գթություն, կարեկցություն, աղքատին տրվող բաժին
Երկնչել- վախենալ
Բաղձանք- խիստ մեծ ցանկություն, փափագ
Զղջալ- ափսոսալ, փոշմանել
Ապաշխարել- գործած մեղքի համար զղջալ, մեղքը քավել
Ժուժկալ-դիմացկուն, համբերատար, զուսպ, չափավոր
Հոգեշահ- հոգու համար օգտակար, հոգին գրավող
Անձանձիր- առանց ձանձրույթի, չհոգնող
Առաջադրանքներ՝
  1. Կարմիրով նշված կետում գտիր հոմանիշ և հականիշ մեկակական բառազույգ:
Բարիք-չարիք-հականիշ
Հեզ-խոնարհամիտ-հոմանիշ

2․ Խմբավորիր հոմանիշները
հորդոր, խոնարհամիտ, խորհել,խրատ, խոնարհ, մտորել, հլու, խորհուրդ, խոկալ:
հորդոր-խորհուրդ-խրատ-գոյական
խոնարհամիտ-հլու-խոնարհ-ածական
խոկալ-խորհել-մտորել-բայ

Ինչպե՞ս կանվանես առանձնացված խմբերը:

Հոմանիշներ

3. Հետևյալ բառերի մեջ նշիր ածանցները և այդ ածանցներով կազմիր նոր բառեր.
մեղավոր-խորհրդավոր
տանջանք-տուգանք
փորձություն-խաղաղություն
աստվածային-երկրային
տգետ-տգեղ
4. Փորձիր համառոտ շարադրել՝ ո՞վ կարող է ընտրյալ լինել:

Ընտրյալը նա է, ով լավագույն է։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...