Monday, April 11, 2016

Մայրենի 11.04.2016թ.

<<Անունդ տալիս>>

1.ծիծառ-ծիծեռնակ
որմ-պատ
հայրեն-հայկական ժողովրդական տաղաչափության մի տեսակը
առվույտ-երեքնուկ


2. Ալևոր կամուրջ, վարսաթափ մի թուփ, մաշված քարեր


3.լքված թոնիր- այնպիսի թոնի, որը թողել և գնացել են
մամռոտած խուփ-այնպիսի խուփ, որը վաղուց չի օգտագործվել
մամռոտած որմ-այնպիսի պատ, որը չեն օգտագործում
խոռոչում մասրենու վարսաթափ թուփ-չորացած մասրենի, որը խնամող չունի
աշխարհի քարերին մաշված-քարեր, որոնք շատ են օգտագործվել և մաշվել են
աշխարհից խռոված ցուպ-այդ ցուպն այնքան չեն օգտագործել, որ խռովել է աշխարհից:


4.կարոտ


5.Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...