Դվին , Պատմական Հայաստանի մայրաքաղաքներից մեկը: Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին: Գտնվում է Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր: Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է:
Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ,Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ: Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

No comments:
Post a Comment