Thursday, October 6, 2016

Պատմություն

ԻՆՆԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Համեմատել Հին Չինաստանի և Հին Հնդկաստանի մշակույթները;

Չինաստան
Չինաստանի հնագույն կառույցները վերաբերում են մ․ թ․ ա․ IV–I հազարամյակներին ։ Չժոու ժամանակաշրջանում ձևավորվել են չինական քաղաքների ուղղանկյուն հատակագծման սկզբունքները։ Մ․ թ․ ա․ IV–III դդ․ կառուցվել են Չինական մեծ պարիսպը, պալատներ, կամուրջներ, դամբարաններ, դարպասներ։ Շինարարությունում օգտագործվել է փայտ և աղյուս։ Ցզին ժամանակաշրջանից տարածվել են հնդկական ճարտարապետության ազդեցությունները։
IV–VI դարերում հիմնադրվել են վիմափոր տաճարներ, ստեղծվել է բազմահարկ պաշտամունքային կառույցի՝ պագոդայի նոր տիպ, կառուցվել են գեղատեսիլ պալատներ, որոնց ճարտարապետությունը Տան և Մուն ժամանակաշրջաններում հասել է ամենաբարձր ծաղկման։ Շինարարության, փայտե կոնստրուկցիաների, քանդակազարդման, որմնանկարչության կուտակված փորձը ընդհանրացվել է «ճարտարապետության մեթոդները» տեսական աշխատությունում։ Ավանդական տիպերը պահպանվել են մինչև XIX դարը։ Յուրաքանչյուր կառույցի հիմքում չորս սյուների և ծածկի հեծանների «դոուգունո» հարկային բարձակներով լրացված համակարգից կազմված պարզագույն հիմնակմախքային բջիջն է։ Հասարակական շենքերը զարդարվել են քանդակներով, որմնազարդերով, կղմինդրով։ Առավել հայտնի են XV դարի «Փակ քաղաքը»  և «Երկնքի տաճարը» Պեկինում։ Կատարելության է հասել պուրակային ճարտարապետությունը։
XVI դարում ուժեղացել է դեկորատիվ սկզբունքը, հարսաացել է զարդապատկերը ։ XIX դարի վերջին –XX դարի սկզբին եվրոպական և ամերիկյան գաղութարարները քաղաքները կառուցապատել են ժամանակակից տիպի շենքերով, խորացել է հարուստ թաղամասերի և բանվորական աղքատ շրջանների հակադրությունը։ 1949 թվականից հետո կատարվել է պլանաչափ կառուցապատում, բուռն թափով կառուցվել են արդյունաբերական, տեխնիկական և հասարակական շինություններ, բնակելի աներ։ Ժողովրդական գեղջկական բնակարաններից տարածվածը հում աղյուսից ֆազան է։

Հնդկաստան

Ճարտարապետություն

Մեծ համբավ են վայելում Աշոկայի կայսրության հնությունները Սարնհատում, Էլլորայի ու Աջանտայի բուդդայական ժայռակերտ տաճարները Աուրանգաբադից ոչ հեռու, հարավում՝ Մադուրայում և Մադրասի մոտ գտնվող Մահաբալիպուրամի հուշարձանները, չքնաղ Թաջ Մահալը Ագրայում, Մահարաջայի և Ամբերի պալատները Ջայպուրում, Կարմիր բերդը և Քութբ Մինարը Դելիում և էլի շատերը։ Այդ կոթողները իրենց ոճով ու կառուցվածքով կարելի է բաժանել երկու խմբի՝ բուդդայական-հինդուիստական և մուսուլմանական։ Բուդդիստական-հինդուիստականը գերազանցապես աչքի է ընկնում ժայռակերտ տաճարներով, իսկ մուսուլմանականը՝ պալատներով ու դամբարաններով։ Վերջիններս ստեղծված են Մեծ Մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում և գերիշխում են երկրի հյուսիսում։ Քարանձավային ժայռակերտ կառուցումները շատ բնորոշ են Հնդկաստանի ճարտարապետությանը։ Նրանց թիվը հասնում է 1200-ի։ Դրանցից հայտնի են Աջանտայի, Էլլորայի, Մումբայի մոտ գտնվող Էլեֆանտա կղզու, Մադրասից հարավ ընկած Մահաբալիպուրամի և այլ ժայռակերտ տաճարներ։ Բուդդայականների ու հինդուիստների կերտած կոթողները ավելի քան 2000 տարվա պատմություն ունեն։ Մուսուլմանական ճարտարապետության հուշարձանները՝ Թաջ Մահալ, Աքբարի պալատներ, Կարմիր բերդ, Քութբ Մինար և այլն, համեմատաբար նոր ժամանակներին են վերաբերում, այսինքն՝ Մեծ Մոնղոլների ժամանակաշրջանում են կառուցվել։ Ճարտարապետական ոճերը հյուսիսում և հարավում իրարից շատ են տարբերվում։ Հյուսիսայի Հնդկաստանի ճարտարապետության վրա շատ է ազդել Իրանը, Մեծ Մոնղոլների միջոցով։ Այդ է պատճառը, որ Հյուսիսայի Հնդկաստանի կոթողների մեծ մասը հիշեցնում են իրանական ճարտարապետությունը։ 15-րդ դարից Դելին, Ագրան, Ջայպուրը զարդարվեցին փառահեղ ու գեղեցիկ շենքերով։ Հարավային Հնդկաստանի ճարտարապետությունը ավելի անաղարտ է։ Այստեղ եղած կոթողները տիպիկ հնդկական են , այս կոթողները գեղեցիկ են եզրազարդերով, խորաքանդակներով։ Հաճախ վեր խոյացող քառանիստ բրգաձև աշտարակը ամբողջապես ծածկված է քանդակներով, կուռքերի ու կենդանիների արձաններով։ Հնդկական նյութական մշակույթի հուշարձաններից շատերը ուշ են հայտնաբերվել։ Եղել են այնպիսիները, որոնք դարեր շարունակ մնացել են անհայտության մեջ։
  1. Բացատրել Բուդդայի ուսմունքը:

 Բուդդայականություն երեք համաշխարհային կրոններից մեկը: Իրենից ներկայացնում է դհարմա՝ ներառելով սովորույթների, հավատների ու հոգևոր գործառույթների համակարգ, որը հիմնված է գլխավորապես Սիդհարթա Գաուտամայի ուսմունքի վրա։ Վերջինս առավել հայտնի է «Բուդդա» անվանումով ։
Բուդդայական ուսմունքի համաձայն՝ նրա հիմնադիրը իր գործունեությունն իրականացրել է Հինդուստան ենթացամաքի հյուսիսային մասում գտնվող Մագադհա թագավորությունում՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերն ընկած հատվածում: Նա ճանաչված է որպես լուսավորյալ կամ պայծառափայլ անձնավորություն, ով իր կյանքը նվիրել է մարդկանց օգնելուն և մարդասիրական գաղափարները տարածելուն։
Բուդդայականության երկու հիմնական ճյուղերն են «Թհերավադա» և «Մահայանա» ուսմունքները։ Թհերավադան լայնորեն տարածված է Շրի Լանկայում և Հարավարևելյան Ասիայում, Մահայանան՝ Արևելյան Ասիայում։ Ի տարբերություն քրիստոնեության և իսլամի, այստեղ բացակայում է աստծո առաջնաստեղծ էությունը, բացակայում է հոգու անմահության գաղափարը, դժոխքի և դրախտի գոյությունը։ Ճշմարիտ ուղի անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա, որին կարելի է հասնել մեդիտացիայի միջոցով։
Մահայանան յուրահատուկ զարգացում ստացավ Տիբեթում և կոչվեց Տիբեթական բուդդիզմ, իսկ Ճապոնիայում տարածվեց բուդդիզմի Զեն տարատեսակը։ Ըստ Բուդդայի, տառապանքների ակունքը ծնունդն է, քանի որ մարդն անընդհատ վերածնվում է։ Մահից հետո նրա հոգին կարծես լքում է մարմինը, ինչպես իր հին զգեստը կամ վերարկուն և վերաբնակվում է մեկ այլ մարմնի մեջ։ Այստեղ կարևոր է կարմայի գաղափարը։ Կարմա նշանակում է գործ, այսինքն թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել։ Եթե նրա կարման դրական է, ապա հաջորդ կյանքում նա կվերածնվի իբրև հարուստ, երջանիկ, առողջ, իսկ եթե բացասական է, ապա՝ միջատ, որևէ կենդանի կամ նույնիսկ առարկա։ Այստեղ շեշտվում է մարդու անհատական վարքագիծը և ի տարբերություն Հնդկաստանի փիլիսոփայական այլ դպրոցների, որոնք շեշտում էին ֆատալիզմը, բուդդիզմը կարևորում է վոլյունտարիզմի սկզբունքը։
ՏԱՍՆԵՐՈՐԴ ԴԱՍ
  1. Բեմադրել Հին Չինաստանի կամ Հին Հնդկաստանի երեխայի մեկ սովորական օրը:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...