Thursday, December 8, 2016

Մեր բարեկամ բանվորները

  • Ինչպե՞ս էր Էնրիկոյի հայրը համեմատում ունևորներին ու բանվորներին. դու ի՞նչ կավելացնես:
Նրա հայրն ասում էր.

Ունևոր դասի մարդկանց կարելի է համեմատել սպաների հետ, իսկ բանվորները աշխատանքի զինվորներն են: Բայց հասարակության մեջ, ինչպես և բանակում, ոչ պակաս ազնիվ գործ է զինվոր լինելը, քան հրամանատար, որովհետև ազնվությունը մարդու գործողությունների մեջ է, ոչ թե աշխատավարձի, առաքինության և ոչ աստիճանի: Եվ եթե որևե մեկի առաքինությունը պետք է բարձր գնահատել, ապա դա առաքինությունն է զինվորի, բանվորի, որն իր աշխատանքի դիմաց ստանում է ամենաքիչ վարձատրությունը:

Աղքատ մարդիկ շատ աշխատասեր և ազնիվ մարդիկ են և նրանցից շատ բան կարող ես սովորել:

  • Ինչպիսի՞ ընկերություն էր խորհուրդ տալիս տղային ունենալ:
Նա իր տղային ասում էր, որ նա ունենա նաև ինչ-որ մի բանվոր ընկեր, որովհետև նա կարող է շատ բան սովորել նրանցից:

  • Շատ բան կարող ես սովորել միայն նրանցից (բանվորներից): — Քո կարծիքով՝ ի՞նչ:
  • Ընկերությունը … — շարադրեք ձեր մտորումներն այս թեմայի շուրջ:
Իմ կարծիքով ընկերությունն ամենաթանկ բանն է աշխարհում: Եթե մարդ ընկեր կամ ընկերուհի չի ունենում իրեն մենակ է զգում, որովհետև նա ընկեր չունի, որ իր հետ շփվի: Եթե դու ընկեր կամ ընկերուհի ունենաս նա շատ ժամանակ կարող է քեզ օգնել դժվարին պահերին: Օրինակ՝ եթե իմ ընկերուհիներից գոնե մեկը դպրոց չի գալիս, ես այդ օրը շատ տխուր եմ լինում: Ինչպես ասում է իտալացի փիլիսոփա Բալթասար Գրասիան՝  ՉԿԱ ԱՎԵԼԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՆԱՊԱՏ ՔԱՆ ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ ԸՆԿԵՐՆԵՐԻ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...