Thursday, December 8, 2016

Հետադարձ հաշվարկ

Խնդիր 1: Ծառուղու երկայնքով տնկեցին որոշակի քանակությամբ ծառեր: Հաջորդ տարի իրար կողք գտնվող երկու ծառերի արանքում տնկեցին մեկական ծառ: Եվս մեկ տարի անց իրար կողք գտնվող երկու ծառերի արանքում տնկեցին մեկական ծառ: Արդյունքում ստացվեց 45 հատ ծառ: Քանի՞ հատ ծառ էր տնկած սկզբում:
Պատ.` 12 ծառ:
Խնդիր 2: Խորամանկը Միամիտին առաջարկեց հետևյալ խաղը՝ Խորամանկը Միամիտի մոտ եղած փողի քանակը կրկնապատկում է, որից հետո Միամիտը Խորամանկին վճարում է   320 դրամ: Միամիտը համաձայնվեց  և  5   անգամ այդ խաղը խաղալուց հետ մնաց առանց փողի (վերջին անգամը տվեց իր մոտ մնացած   320 դրամը): Քանի՞ դրամ ուներ Միամիտը:
Պատ.` 310 դրամ
Խնդիր 3: Մեկ շարքով իրար կողք գրել 5 ամբողջ թվեր այնպես, որ իրար կողք գրված ցանկացած երկու թվերի գումարը լինի բացասական, իսկ գրված բոլոր թվերի գումարը լինի դրական:
Պատ`. 6, -7, 6, -7, 6=4
Խնդիր 4:  1-ից մինչև 10  թվերը տեղավորել փոքր եռանկյունների մեջ այնպես, որ  4  մեծ եռանկյուններից յուրաքանչյուրի մեջ գրված թվերի գումարը հավասար լինի   25  -ի:
new-picture
Պատ.`
new-picture
Խնդիր 5: Գտնել բոլոր  9 -անիշ թվերի քանակը, որոնցում բոլոր թվանշանները տարբեր են և դասավորված են նվազման կարգով:
Պատ.` 987654321, 876543210
Խնդիր 6: Մեքենաների  300  մետր երկարությամբ շարասյունը շարժվում է  60  կմ/ժ արագությամբ: Ճանապարհին դրված է արագությունը սահմանափակող նշան: Վարորդներից յուրաքանչյուրը հասնելով այդ նշանին արագությունը իջեցնում է մինչև  40 կմ/ժ: Գտնել շարասյան երկարությունն այն բանից հետո, երբ բոլոր մեքենաները կանցնեն նշանի մոտով:
Պատ.`200մ
Խնդիր 7: Խանութը ստացավ  141 լիտր մեղր, լցված 10 և 13  լիտրանոց դույլերում: Պարզել, թե քանի՞ դույլ մեղր ստացավ խանութը:
Պատ.`12 դույլ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...