Thursday, February 23, 2017

Դասարանական աշխատանք․ մայրենի․

Տեքստային առաջադրանք

Մեկը վազելով գալիս է իմաստուն Սոկրատեսի մոտ և ասում.
— Լսի՛ր, Սոկրատե՛ս, այս պատմությունը ես քեզ անպայման պետք է պատմեմ:
— Սպասի՛ր,- ընդհատում է նրան իմաստունը,- այն, ինչ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք անցկացրե՞լ ես երեք մաղերի միջով:
— Երեք մաղերի՞, – հարցնում է մյուսը զարմացած:
— Այո՛, իմ լա՛վ բարեկամ, արի տեսնենք, թե այն, ինչ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք երեք մաղերի միջով կանցնի՞:
— Առաջինը ճշմարտության մաղն է: Արդ, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք ճշմարիտ՞ է:
— Ո՛չ, ես լսել եմ այդ պատմությունը և …:
— Այդպես, այդպես: Բայց վստահաբար դու այն երկրորդ մաղի միջով անց ես կացրել: Դա բարության մաղն է: Այդ, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք բարի՞ է:
Մյուսը վարանած ասում է.
— Ո՛չ, հակառակը …:
— Ահա …,- ընդհատում է նրան իմաստունը,- արի երրորդ մաղն էլ գործածենք: Այն, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք անհրաժե՞շտ է:
— Անհրաժե՞շտ, ոչ անպայման …:

Առաջադրանքներ.
  • Լրացրու բաց թողած տառերը:
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:
Մեկը- ոմն
Անպայման-անշուշտ
Ընդհատել- դադարեցնել
վստահաբար-վստահորեն
վարանել- կասկածանքով

  • Առակը վերաշարադրիր երեք նախադասությամբ:

Մեկը վազելով գնում է Սոկրատեսի մոտ և ասում, որ իրեն մի պատմություն է պատմելու։ Նա պատասխանեց, որ այն պատմությունը, որը դու ինձ պատմելու ես, արդյո՞ք անցկացրել ես երեք մաղերի միջով, այդ մաղերը ճշմարտությունը, բարությունն ու անհրաժեշտությունն էր: Նա պատասխանեց, որ չի անցկացրել մաղերի միջով, բայց քանի որ նա չէր անցկացրել մաղերի միջով, այդ պատմությունը անհրաժեշտ չէր պատմել։


  • Գրիր վերջաբան:
Քանի որ այդ պատմությունը անհրաժեշտ չէ ինձ և քանի որ դու վսահ չես՝ այդ պատմությունը ճիշտ է, թե ոչ, ուրեմն մի պատմիր և մոռացիր այն։

  • Առակն այն մասին է, որ …
Առակն այն մասին է, որ եթե դու չգիտես այդ պատմությունը ճիշտ է, թե ոչ, պետք չէ անիմաստ լուրեր տարածել։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...