Wednesday, April 19, 2017

Ջրի պես

Ջրի պես

Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:

  • Անձնավորման միջոցով հեղինակը ջրին ի՞նչ մարդկային հատկանիշներ է տվել: Որո՞նց հետ ես համաձայն, որոնց հետ՝ ոչ. հիմնավորիր:
Կարծես, թե ջուրը լինի մի մարդ, որը պայքարում է ամեն ինչի դեմ։
  • Առանձնացրու մի երկտող՝ որպես վերնագիր, և ստեղծագործիր:
Ապրեի ջրի պես

Կան տարբեր մարդիկ՝ լավ ու վատ։ Լավ մարդիկ լավ բաներ են անում մարդկանց ու աշխարհի համար, բայց վատ մարդիկ վատն են և ուզում են, որ միայն իրենց համար լավ լինի։ Ինձ համար լավ է լավ մարդ լինելը։ Իմ կարծիքով ավելի լավ է ապրես ջրի պես, քան ապրես լինելով վատը։ Իմ կարծիքով ջրի պես նշանակում է լինել թեթև, բարի, ազնիվ ու ամենակարևորը լավը, մարդկանց ու աշխարհի համար։ Ջուրն ամենաթեթև բանն է աշխարհում։ Ես կուզեի ապրել ջրի պես։ Լցվեի գետերի մեջ և լողայի հավերժ։ Տեսնեի աշխարհը։ Ավելի լավ է ապրեմ մի օր, բայց ապրեմ ջրի պես թեթև ու անհոգ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...