Thursday, May 4, 2017

Ասուպ

Ասուպ
Հատ մըն ալ կար որ ի վերջոյ ձանձրացաւ
Չափուած ձեւուած կարգուսարքէն պարտադիր —
Փորձեց փախչիլ — անջրպետին մէջ ի սպառ
Պատանեկան երազի պէս հալեցաւ
Օգոստոսի գիշեր մըն էր լուռ — խաղաղ —
Ու նոր ասուպ մը ինկաւ:
Առաջադրանքներ.
  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:
Մեկը կար, որ ի վերջո ձանձրացավ
Չափված, ձևած պարտադիր կարգ ու կանոնից
Փորձեց, փախչել, պատնեշի վրայով
Պատանեկան երազի պես հալվեց

Օգոստոսի գշեր էր լուռ, խաղաղ
Ու նոր ասուպ ընկավ

  • Զուգահեռներ անցկացրու ասուպի և հալվող երազի միջև:
Ընկնող աստղն ու հալվող երազն իմ կարծիքով նույնն են։ Ենթադրենք ինչ-որ մեկը ինչ-որ երազանք ունի և սպասում է ընկնող աստղի, որ իր երազանքը կատարվի։ Բայց ընկնող աստղը կարմիր կրակի նման իջնում է, բայց հետո հանգում է, բայց նա թողում է մի գիծ, որը քո կյանքում մի փոքրիկ փոփոխություն է տալու։ Երազում ես ինչ-որ բանի մասին, բայց հենց տեսնում ես, որ ասուպը հանգում է, դու մտածում ես, որ քո երազանքն էլ չի կատարվի։ Ասուպն ու հալվող երազը նույնն են։ Ասուպը հանգում է, իսկ հալվող երազը հալվում է, հանգում է։

  • Ասուպն ի՞նչ երևույթի հետ կհամեմատես դու՛:
Ինչպես ասացի երկրորդ հարցում, կհամեմատեմ հալվող երազի պես։ Երազանքը լինում է շատ վառ ու ուժեղ, բայց երբ չի կատարվում, մարում է։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...