Առաջադրանքներ
- Բառային աշխատանք -հատ-ընդհատ, տնքալ, անդիմադրելի, խռնվել, ճրրալ, երերալ, խաղացկուն, դժկամ, հերու, տայաղ տալ, արխ, թոնթորալ:
հատ-ընդհատ-պարբերաբար ընդհատվող
տնքալ-հառաչել, հեծել
անդիմադրելի-անհաղթահարելի, անմարտնչելի
խռնվել-վխտալ, կուտակվել
ճրրալ-տնքալ
երերալ-տատանվել, տարուբերվել, շարժվել, ճոճվել
խաղացկուն-թռվռուն, աշխույժ, շատ շարժուն
դժկամ-դժգոհ, անհոժար, անտրամադիր
հերու-անցյալ տարի
դայաղ տալ- հենել
արխ-առու
թոնթորալ-տրտնջալ, նվնվալ, դժգոհել
- Ի՞նչ կարող ես ասել վերնագրի մասին.ինչպե՞ս է այն լրացնում հեղինակի ասելիքը:
Իմ կարծիքով հեղինակն ուզում էր ասել, որ ձմեռն իր հետ բերում ցուրտ և դժվարություններ, որոնք պիտի անպայման հաղթահարվեն։ Ես համաձայն եմ այս ամենի հետ։
- Ինչու է պատմվածքի հերոսին հեղինակը համարում «տխուր» մարդ:
Նա տխուր էր, որովհետև նա մտածում էր բոլորի մասին։
No comments:
Post a Comment