Sunday, February 18, 2018

Թումանյանը՝ ընկեր

Քառյակներից կազմում ենք փաթեթ, որը որպես ընկերոջն ուղղված խորհուրդ՝ վերցնում ենք Հ.Թումանյանից:

Ո՛նց է ժըպտում իմ հոգին
Չարին, բարուն, — ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

Իմ կարծիքով այս բանաստեղծության իմաստն այն է, որ ամեն ինչին պիտի թեթև նայես և բարով պատասխանես։ Այս բանաստեղծությունը ես ուղղում եմ Սվետլանային, որովհետև նա շատ բարի է և բոլորին ուրախացնում է։

Լինե՛ր հեռու մի անկյան,
Լինե՛ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն: 

Իմ կարծիքով այս բանաստեղծության իմաստն այն է, որ ամեն ինչ պիտի լինի հաշտ ու խաղաղ։

Ո՞ւր կորա՛ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՛ն,
Ինչքան լացի, ձեն ածի՝
Ձեն չի տըվին, լո՛ւռ կորան:

Ամեն մարդ իմանում է իր բարեկամների մասին այն ժամանակ, երբ օգնության պահին նրանք չկան։

Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:

Եթե դու ինքդ չես կարողանում հասկանալ քեզ, մյուսներն էլ չեն կարող։ Ես այս բանաստեղծությունն ուղղում եմ Գոհարին, որովհետև նա շատ շուտ է տխրում և ամեն ինչ շատ ծանր է տանում։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...