Յուրաքանչյուր ժողովածուն ունի իրեն բնորոշ, մյուսներից տարբեր զգացմունքային դաշտը: Կարդացեք և պատկերեք այն՝ մեջբերելով տողեր:
Չարենցի զգացմունքների աշխարհը. — հերթականությամբ կարդում ենք և վերլուծում.
- Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները: Կարդալ Եղիշե Չարենցի «Ծիածան»ժողովածուն: Անգիր — «Լուսամփոփի պես աղջիկ»:
- Կարդալ Կապույտ-ի շարքը. բացատրել կապույտ գույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը:
Կապույտը դա խաղաղությունն է և հանգստությունը։
Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:
Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛...
Այս բանաստեղծությունն ինձ շատ դուր եկավ։ Այն շատ թեթև և մաքուր է։ Իմ կարծիքով տրամադրությունը երջանիկ է։
Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:
Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛...
Այս բանաստեղծությունն ինձ շատ դուր եկավ։ Այն շատ թեթև և մաքուր է։ Իմ կարծիքով տրամադրությունը երջանիկ է։
- Կարդալ Ոսկի-ն շարքը. բացատրել ոսկեգույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը:
Իմ կարծիքով այստեղ ոսկի նշանակում է կրակ և արև։
Արևը — որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:
Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:
Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:
Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ...
Այս բանաստեղծությունն ինձ շատ դուր եկավ։ Իմ կարծիքով թիթեռը դա արևն է երկնքում։ Այստեղ ուրախ տրամադրություն է։
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:
Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:
Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:
Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ...
Այս բանաստեղծությունն ինձ շատ դուր եկավ։ Իմ կարծիքով թիթեռը դա արևն է երկնքում։ Այստեղ ուրախ տրամադրություն է։
- Կարդալ Մանուշակագույն-ի շարքը. բացատրել մանուշակագույնի խորհուրդը այս ժողովածուի մեջ: Ընտրել բանաստեղծություններից մեկը, վերլուծել՝ բնութագրել քնարական հերոսին, գտնել տրամադրությունը:
Իմ կարծիքով այստեղ ավելի շատ մռայլություն է։
Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՛ռ ծիածան...
Քո՜ւյր իմ, այն մեռնող արև՛ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...
Այս բանաստեղծության մեջ մանուշակագույնը, որպես տրտմություն է։ Այստեղ տիրում է մռայլությունը։
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:
Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՛ռ ծիածան...
Քո՜ւյր իմ, այն մեռնող արև՛ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն...
Այս բանաստեղծության մեջ մանուշակագույնը, որպես տրտմություն է։ Այստեղ տիրում է մռայլությունը։
- «Տեսիլաժամեր» շարքը
Այստեղ ավելի շատ տխրություն և լռություն էր։ Իմ կարծիքով լռությունը ավելի բաց գույն է։ Լռությունը դա դեղին է։ Իսկ տխրությունը ավելի մուգ գույն է։ Լռությունը դա մոխրագույն է։
Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին...
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին...
- «Ողջակիզվող կրակ» ժողովածու
- «Իրիկունը» շարքը
Այստեղ ավելի շատ մահ է և մթություն։ Այստեղ նա շատ է օգտագործում մահ բառը։ Մահը նման է մոխրագույնին, իսկ մթությունը ավելի շատ մուգ կապույտին։
Նո՜ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՜ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ:
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ:
Նո՜ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:
Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ:
Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ:
- «Առավոտ» շարքը
Այստեղ ավելի շատ կարոտ է և ափսոսանք։ Կարոտը դա բաց գույն է, ավելի շատ դեղին կամ նարնջագույն, իսկ ափսոսանքը, մոխրագույն և սպիտակ։
Օրերը հուր են հիմա,
Օրերը հողմ են հրե:
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե:
Ո՞վ գիտե` ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա,
Ես գիտեմ` դո՜ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա:
Օրերը հողմ են հրե:
Քաղցր է կյանքը, որպես մահ,
Քաղցր է աշխարհը հրե:
Ո՞վ գիտե` ո՞վ է վառել
Հուրը, հրդեհն այս հսկա,
Ես գիտեմ` դո՜ւ ես վառել
Հուրը, հրդեհն այս հսկա:
- «Տաղարան» ժողովածու:
Այստեղ ավելի ուրախ է։ Այստեղ ավելի բաց ամառային, գարնանային գույներ են։
Հազար ու մե վերք ես տեսել — էլի՜ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՜ կտեսնես:
Աշնան քաղած արտի նման` հազա՛ր զոհերի
Չհավաքած բե՜րք ես տեսել — էլի կտեսնես:
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք ես տեսել — էլի՜ կտեսնես:
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան —
Ինչքա՛ն հանճար, խելք ես տեսել — էլի՜ կտեսնես:
Քո Չարենցին լեզու տվող երկի՜ր Հայաստան,
Հազա՛ր ու մե ե՜րգ ես տեսել — էլի՜ կտեսնես:
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՜ կտեսնես:
Աշնան քաղած արտի նման` հազա՛ր զոհերի
Չհավաքած բե՜րք ես տեսել — էլի կտեսնես:
Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք ես տեսել — էլի՜ կտեսնես:
Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան —
Ինչքա՛ն հանճար, խելք ես տեսել — էլի՜ կտեսնես:
Քո Չարենցին լեզու տվող երկի՜ր Հայաստան,
Հազա՛ր ու մե ե՜րգ ես տեսել — էլի՜ կտեսնես:
Նախագծի բարձր գնահատականի համար
- Չարենցը մեր տանը
- Չարենցը փողոցում
- Չարենցագետներ
No comments:
Post a Comment