Monday, March 5, 2018

Ուժ


Ուժը մարմնի արագության փոփոխության պատճառն է։ Ուժը նշանակում ենք F տառով: Ուժը վեկտորական մեծություն է։ Ֆիզիկական մեծությունները լինում են երկու տեսակի վեկտորական և սկալյար։ 
Այն մեծությունները, որոնք որոշում են թվային արժեքով և ուղղությամբ անվանում են վեկտորական մեծությունները, օրինակ՝ ուժը(F), տեղափոխությունը(S), արագություն(V)։ Նշանակում ենք տառերով վերևը սլաքով։ Վեկտորները դրանք ուղղի ուղորդված հատված է, որը ունի սկիզբ ավարտվում է սլաքով։ Վեկտորների երկարությունը թվային արժեք է։ Սկալյար մեծություները այն մեծություններն են, որոնք որոշվում են միայն թվային արժեքով, օրինակ՝ երկարություն, մակերես, ծավալ, անցած ճանապարհ, ժամանակ, խտություն։ Ուժը բնութագրական մեծություններն են թվային արժեք, կիրառման կետ, ուղղություն։ Ծանոթացել ենք մի քանի ուժերի հետ։ Այն ուժը, որով Երկիրը իրեն է ձգում բոլոր մակերևույթամոտ մարմիններին, կոչվում է ծանրության ուժ։ Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, ուղղությունը ուղղված է դեպի ներքև։ Նրա գրաֆիկական պատկերն է



Թվային արժեքի կիրառման դեպքում տառի վերևի սլաքը չենք դնում։
G հաստատուն մեծություն է։ Դա ցույց է տալիս, որ ցանկացած մեկ կիլոգրամ զանգված ունեցող մարմնի վրա Երկրի կողմից ազդում է 9,8 նյուտոն ուժ։ 1Ն(նյուտոն) ուժի միավոր է։ Դա այն ուժն է, որը մեկ վայրկյանում մեկ կիլոգրամ զանգվածով մարմնի արագությունը փոխում է մեկ մ/վ-ով։
Այն ուժը, որը առաջանում է մարմինների դեֆորմացիաների ժամանակ և միշտ ուղղված է դեֆորմացիային հակառակ, կոչվում է առաձգականության ուժ։ Դեֆորմացիան դա մարմինների չափի և ձևի փոխությունն է։ Դեֆորամցիանը լինում են երկու տեսակ առաձգական և պլաստիկ։ Առաձգական դեֆորմացիան այն դեֆորմացիան է, երբ արտաքին ուժի ազդեցության բացակայությունից հետո մարմինը վերականգնում է իր ձևը, չափը։ Օրինակ՝ ձգում, սեխմում, թեքումը, ճկումը և ոլորումը։ Պլաստիկ դեֆորմացիան այն դեֆորմացիան է, երբ արտաքին ուժի ազդեցության բացակայությունից հետո մարմինը չի վերականգնում իր ձևը, չափը։ Օրինակ՝ կոշտ զսպանակը, պլաստիլինը, կավը, մոմը։ Ըստ Հուկի օրենքի kX, k=կոշտություն։ k համեմատականության գործակից է։ Չափման միավորը 1ն/մ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...