- Թիվը 3-ի և 6-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը հավասար է 7-ի: Գտի՛ր այդ մնացորդների արտադրյալը:
2+5=7
2*5=10
- Տիգրանի ժամացույցը ետ է մնում 10 րոպեով, սակայն նա կարծում է, թե իր ժամացույցը առաջ է ընկնում 5 րոպեով: Լևոնի ժամացույցը առաջ է ընկնում 5 րոպեով, սակայն նա կարծում է, թե իր ժամացույցը ետ է մնում 10 րոպեով: Նրանք միաժամանակ նայում են իրենց ժամացույցներին: Տիգրանը կարծում է, թե այդ պահին ժամը 12:00- ն է: Ժամը քանի՞սն է այդ պահին՝ Լևոնի կարծիքով:
12:30
- Գնացքն ունի հինգ վագոն, որոնցից յուրաքանչյուրում կա առնվազն մեկ ուղևոր: Երկու ուղևոր հարևան են, եթե նույն վագոնում են կամ երկու հարևան վագոններում: Յուրաքանչյուր ուղևոր ունի կա՛մ ուղիղ հինգ, կա՛մ ուղիղ տասը հարևան: Քանի՞ ուղևոր կա գնացքում:
- 12 մարդ խանութից 12 հաց գնեց, ընդ որում, յուրաքանչյուր տղամարդ գնեց 2 հաց, յուրաքանչյուր կին՝ կես հաց, իսկ յուրաքանչյուր երեխա՝ մեկ քառորդ հաց: Քանի՞ տղամարդ, քանի՞ կին և քանի՞ երեխա հաց գնեց:
5 տղամարդ
1 կին
6 երեխա
- Երբ Սոնան 7 տարեկան էր, նրա մայրը 31 տարեկան էր: Հիմա Սոնան իր մայրիկից փոքր է 3 անգամ: Քանի՞ տարեկան է Սոնայի մայրիկը:
36
No comments:
Post a Comment