Monday, May 14, 2018

Ի՜նչ կ՚ըսեն

Ի՜նչ կ՚ըսեն


Ինծի կ՛ըսեն — ինչո՞ւ լուռ ես».—
«Ո՛հ, միթե բառ կամ խոսք ունի՞
Արշալույսը, որ կը բռընկի,
Զի անհուն է այն ալ ինձ պես»։

Ինծի կ՚ըսեն — միշտ տխուր ես».—
«Ի՞նչպես չըլլամ, մեկիկ մեկիկ
Թոթափեցան գլխուս աստղիկք…
Արշալույս մը չ՚անցավ սըսրտես»։

Ինծի կ՚ըսեն — կրակոտ չ՚ես,
Լըճակի մը պես ես մեռած,
Դալկահա՛ր դեմքդ ու հայեցված»։—
«Ո՜հ, հատակն են իմ փրփուրներս»։

Ես ինձ կ՚ըսեմ — ժամդ է հասեր,
Քու երկրորդ սև մորդ գընա գոգ,
Գերեզմա՛ն, հո՛ն գտնես դու գոգ
Վարդեր, թրթռում, թռիչ ու աստղեր…»։

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Ինձ ասում են՝ ինչո՞ւ ես լուռ։
Օ՛հ, միթե բառ կամ խոսք ունի
Արշալույսը, որ բռնկվում է,
Քանի որ այն անհուն է այն էլ ինձ պես։

Ինձ ասում են՝ միշտ տխուր ես,
Ինչպե՞ս լաց չլինեմ, մեկիկ-մեկիկ
Թոթափվեցին գլխիս աստղիկները․․․
Արշալույս չանցավ սրտովս։

Ինձ ասում են՝ կրակոտ չես,
Լճակի պես մեռած ես,
Դալկահար է դեմքդ ու հայեցված։
Օ՛հ, հատակում են իմ փրփուրները։

Ես ինձ ասում եմ՝ ժամդ հասել է,
Գնա քո երկրորդ սև մորդ գիրկը,
Գերեզմա՛ն, այնտեղ դու գիրկ կգտնես
Վարդեր, թրթռում, թռիչք ու աստղեր․․․

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...