Thursday, September 6, 2018

Դերենիկ Դեմիրճյան «Գիրք ծաղկանց»

Պատմվածքը ներբեռնել այստեղից.  Գիրք ծաղկանց:
Կարդալ պատմվածքի առաջին հատվածը (մինչև … փոքրիկ Զվարթը):
  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր դրանք:
կոմիկ-զվարճաբան
նառ-քարավանի առաջից գնացող ուղտ
շուրջառ-վերարկու (եկեղեցական)
չարոց- գժվել

  • Բնութագրիր Զվարթին:
Նա շատ բարի, ուրախ և փխրուն սիրտ ունեցող տղա էր։

  • Բնութագրիր հասարակությանը, որտեղ ապրում էր Զվարթը:
Հասարակությունը շատ վատն էր, որովհետև նրանք չէին հասկանում Զվարթին։ 

  • Ի՞նչ հակասություն կար նրանց միջև (ցույց տուր մեջբերումներով), որն էր դրա պատճառը: Դու բնակա՞ն ես համարում այդ հակասությունը. ինչու՞:
Տղայի և հասարակության մեջ շատ տարբերություններ կան։ Նրանք մտածում էին, թե Զվարթը խնդիրներ ունի, որովհետև նա անընդհատ երևակայում էր։ Ինձ համար շատ անհասականելի է հասարակության պահվածքը, որովհետև Զվարթն էլ նրանց նման մարդ է։

Կարդալ պատմվածքի երկրորդ հատվածը (մինչև … ու անդունդների նիշերով):
  • Ինչպե՞ս կբացատրես վանահոր հասցեին ասված այս արտահայտությունը՝  նա «հոգևորաց» չէ, այլ «մարմնավորաց» է: Ինչո՞վ էր նա տարբերվում մյուս վանականներից:
  • Կարո՞ղ ես արևելահայերեն դարձնել (թեկուզ՝ մոտավոր) վանահոր խոսքերը. Կառուցումն է աշխարհն և աշխատք շինողական… Կառուցումն է քաղաքն, կառուցումն՝ խոսքն, կառուցումն՝ միտք… Աշխատ առնե բնությունն, կառուցանե ծառն, շինարարն մրջյունն։ Եղեք և դուք կառուցողք և շինարարք, որպես մարդիկք երկրի, սիրեցեք աշխատք, զի կառուցումն և աշխատք սուրբ են… Չքանա բռնություն, փոշիանան գահք և թագավորությունք և մնա շինարարն:
Կառուցում է աշխարհը և աշխատանք շինողական․․․ Կառում է քաղաքը, կառուցում՝ խոսքը, կառուցում՝ միտքը․․․ Աշխատում է բնությունը, կառուցում է ծառը, շինում են մրջունները։ Եղեք դուք կառուցողն ու շինողը, որպես երկրի մարդ, սիրեք աշխատանքը, կառուցելն ու աշխատելը սուրբ են․․․Չքանա բռնությունը, փոշիանա գահը և թագավորությունը և մնա շինողը։

  • Քո կարծիքով կառուցելն ինչու՞ է ամեն ինչից վեր դասում, իսկ դու ինչքա՞նով ես քեզ կառուցող համարում, ինչ ես «կառուցում»:
Ամեն ինչում կառուցելն է ամենակարևորը։ Մարդ նաև պետք է իր միտքը և խոսքը կառուցի։ Ամե ինչում եթե չկառուցես չես կարողանա օգտագործել այն։ Ես ինքս իմ մեջ կառուցում եմ իմ խոսքը, միտքը և այն ինչ կառուցվում է։

Կարդալ պատմվածքի երրորդ հատվածը (մինչև … թաղեցին քարե գաղտնարանում):
  • Դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ:
անիմա- չիմացող
սաղմոս- աղոթքների ժողովածու
քիվ- հորիզանական ելուստ դռան կամ պատուհանի վերևից

  • Ինչ էր փորձում քարոզել Զվարթը:
Զվարթն ասում է, որ եթե դու նախանձ ես, դու երբեք չես կարողանա սիրել։

  • Ինչու՞ է նախանձը, սահմանափակը փորձում միշտ փակել Սիրո ճանապարհը:
Նախանձն ու սահմանափակը իրար հետ շատ կապ ունեն, որովհետև եթե դու սահմանափակ մարդ ես, ուրեմն դու նաձ նախանձ ես և հենցայդպիսի մարդը  տեսնում է, որ ինչ-որ մեկն իրենից ավելին ունի, նրա մեջ ավելի է զարգանում այդ նախանձը։

Կարդալ պատմվածքը մինչև վերջ:

  • Ի՞նչ են խորհրդանշում ծաղիկները Զվարթի գրքում:
Զվարթի գրքում ամեն մի ծաղիկ տարբեր մարդ է։

  • Թվարկիր, թե ըստ պատմվածքի, գիրքը ի՞նչ դեր կարող է կատարել մարդու կյանքում: Ո՞րի հետ ես դու համաձայն.ինչու՞:
Գիրք կարդալով մարդը շատ է փոխվում։ Փոխվում է մարդու մտածելակերպը, նա սկսում է ավելի հետաքրքիր ու խորիմաստ բառեր արտահայտել։ Բայց գիրք կարդալով պետք չէ ձգտել, որ լինես ամենալավը։ Պետք է այնպես անես, որ զարգանաս ինքդ քո մեջ։

  • Մեկնաբանիր վերնագիրը:
Իմ կարծիքով «Գիրք ծաղկանց» նշանակում է գիրք մարդկանց մասին, որովհետև ծաղիկները դրանք մարդիկ են։ Այն կապ ունի նաև Զվարթի հետ, որովհետև հենց Զվարթն էր մարդկանց նմանեցնում ծաղիկների։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...