Thursday, September 13, 2018

Քիմիա

1․ Բնութագրել ձեր ընտրած տարրը ըստ հետևյալ սխեմայի:
1) Քիմիական տարրի նշանը Mn
2) Կարգաթիվը 25 միջուկի լիցքը +25 
3) Հարաբերական ատոմային զանգվածը 55
4) Մեկ ատոմի զանգվածը (գ) 55*1,66*10-27կգ=91,3*10-27կգ=913*10-25կգ
5Դիրքը` պարբերական համակարգ 4-րդ, խումբը 7, ենթախումբը գլխավոր
6)  Ատոմի բաղադրությունը՝ 25 պրոտոն, 30նեյտրոն, 25 էլեկտրոն
7էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 2/8/8/7
8) Ինչպիսի՞ տարր է` մետաղ
9Օքսիդացման աստիճանը`ՕԱ 0, -1
2. Հավաքել տեղեկություններ այդ տարրի մասին՝ տարածվածությունը, հատկությունները, որ նյութերի բաղադրության մեջ է մտնում այդ տարրը, այդ նյութերի կիրառումը:
Ֆիզիկական հատկություն 
Մանգանը սպիտակ, արծաթափայլ, փխրուն մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 1245 °C, եռմանը՝ 2150 °C, խտությունը՝ 7200-7400 կգ/մ3, առաջացնում է 4 պոլիմորֆ ձևափոխություն։
Քիմիապես ակտիվ է, միացություններում ցուցաբերում է +2-ից +7 օքսիդացման աստիճաններ։

քիմիական հատկություն կիրառություն

Տաքացնելիս միանում է ոչ մետաղներին, թթվածնի հետ առաջացնում է օքսիդների խառնուրդներ, ծծմբի հետ՝ սուլֆիդներ (MnS, MnS2), ազոտի հետ՝ նիարիդներ (Mn3N, MnN2, Mn3N2), ածխածնի հետ՝ կարբիդներ (Mn23C6, Мп7С3, Мn3Sб), ֆոսֆորի հետ՝ ֆոսֆիդներ (Mn2P, ΜnΡ)։ Մանգանի (II) օքսիդը՝ ΜnΟ, մոխրականաչ փոշի է, ջրում և ալկալիներում չի լուծվում։ Լուծվում է թթուներում։ Օդում օքսիդանում է։ Նրա հիդրատը՝ Мп(ОН)2, սպիտակ նստվածք է, օդում օքսիդանում է և դառնում գորշագույն։ Թույլ հիմք է, աղերը բաց վարդագույն են։ Μn2O3 սև, ամորֆ փոշի է, բնության մեջ առաջացնում է բրաունիա միներալը։ Մանգանի միացություններից ամենակայունը երկօքսիդն է ΜnO2, որը ջրում անլուծելի, սև փոշի է։ Ռեակցիաներում օքսիդիչ է (H2O2-ի, HCl-ի և այլնի հետ) կամ վերականգնիչ (ΚΝՕ3-Κ КClO3-ի հետ միահալելիս)։ Նրա հիդրատը՝ Мп(ОН)4 գորշագույն նստվածք է, լուծվում է ալկալիներում և ուժեղ թթուներում (ամֆոտեր է)։

կիրառություն

Մանգանը հիմնականում օգտագործվում է սև մետալուրգիայում. արտադրվող յուրաքանչյուր տոննա պողպատի համար ծախսվում է 8-9 կգ մանգան։ Սովորաբար օգտագործում են ֆեռոմանգանական համաձուլվածքը (70-80 % մանգան), որն ստանում են դոմնային վառարանում։
Քիչ լեգիրացված կառուցվածքային և ռելսային պողպատը պարունակում է 0,9-1,6 %, բարձր լեգիրացվածը (մաշվածադիմացկուն)՝ 15% մանգան։ ԽՍՀՄ-ում արտադրվում է նիկել չպարունակող, չժանգոտվող պողպատ (15% Μn և 14% Cr)։
Մեխանիկական և քիմիական կայունությամբ աչքի են ընկնում մանգանի համաձուլվածքները պղնձի հետ։ Մանգանի, ալյումինի, մագնեզիումի համաձուլվածքների մըշտական բաղադրիչն է։ Մանգանի միացություններն օգտագործվում են ապակու, խեցեղենի, ներկարարական, տպագրական արդյունաբերություններում, գալվանական էլեմենտներ պատրաստելու համար, գյուղատնտեսության և բժշկության մեջ։
 3. Ձեր  շրջապատում կամ կենցաղում ընտրել և գրել մարմինների,խառնուրդների,  նյութերի անվանումները: Բաժանել մարմինների և նյութերի`
մարմին                           նյութ
մահճակալ                       փայտ, երկաթ
դուռ                                  փայտ, երկաթ, ապակի, պլաստմաս
լուսամուտ                      փայտ, ապակի, պլաստմաս
դաշնամուր                     փայտ, երկաթ
սեղան                             փայտ, ապակի, երկաթ, պլաստմաս

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...