Tuesday, October 2, 2018

Ուսուցչի օր

Կարդալ մանկավարժ Շալվա Ամոնաշվիլու ,,Ինչ է կրթությունը,, հոդվածը:
Առանձին-առանձին մեկնաբանիր բոլոր մտքերը (ինչպես ես հասկանում արտահայտած միտքը, համաձայն ես, թե՝ ոչ — ինչու):
Կրթությունը Աստծո պատկերի բացահայտումն է երեխայի մեջ:
Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև Աստված բարի, արարող մարդ է և ցանկացած մարդ պետք է գտնի իր մեջ Աստծոն։
Այն մարդու հոգևոր էության իմացական ձգտումն է:
Սա շատ հետքաքրքիր միտք է։ Ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև ամեն մարդ պիտի  ձգտի լինել հոգևոր կրթված։ 
Այն Անմահության ճանապարհի, Անսահմանության ճանապարհի ընբռնումն է:
Ամեն ինչ անմահ է և անսահման։ Կրթությունն էլ է անսահման։ Այսինքն դու չես կարող իմանալ ամեն ինչ։ Հաստատ կլինեն բաներ, որոնք դու չես իմանա։
Այն դեպի Լույս տանող ուղի է:
Կրթությունը ցանկացած մարդու տանում է դեպի լավը։ Կրթությունը չի կարող վատ բան հասցնել մարդուն։
Այն գիտակցության ընդլայնման միջոցով կյանքի ճանաչողություն է:
Կրթվելով մարդը սկսում է ճանաչել, թե ինչ է կյանքը, կյանքի դժվարությունները։
Այն Երկրի վրա կյանքի վերափոխման ձգտումն է՝ վեհությունը և հանդիսավոր գեղեցկությունը:
Կրթված մարդը կարող է փոխել աշխարհը։ Կարող է ավելի գեղեցկացնել այն։
Կրթությունը համընդհանուրի բարեկեցությունն է:
Կրթությունը կարող է բարեկարգել ամեն ինչ։ Բոլոր մարդիկ պետք է լինեն հավասար և ոչ մեկ չպետք է նախանձի մյուսի ունցվածքի վրա։ Կրթված մարդը, կրթված ամեն ինչը կարող է փոխել աշխարհը, մարդկանց։
Կրթությունը Երկրի վրա Լույսի հաղթանակն է:
Կրթությամբ կարող ես հաղթահարել ամեն ինչ։ Կապ չունի, թե դա ինչպիսին է։
Կրթությունը արթնացնում է թևեր ունեցող երեխային, բացահայտում է նրա Էությունը, սովորեցնում է թռչել մտքի արագությամբ՝ բարձր, հեռու:
Իսկ ինչո ՞ ւ թռչել քայլելու փոխարեն:
Որովհետև այդպես է հունցված մեր հոգևոր բնությունը, որովհետև այն ունի Տիեզերքի բոլոր հատկանիշները:
Տիեզերքի պատճառով շատ բաներ է տեղի ունենում։ Եթե Տիեզերքը չլիներ այդ ժամանակ մարդիկ կթռչեին։ 
Եվ նա, ով կարողանում է թռչել, ոգևորություն է հաղորդում երկրային կյանքին՝ այն դարձնելով առավել գեղեցիկ և հարուստ:
Թռչել այստեղ փոխաբերական իմաստով է։ Այստեղ թռչել նշանակում է լինել խելացի, բարի, հեքիաթային և եթե այդ ամենը կա քո մեջ դու կսավառնես ամբողջ աշխարհով։
Հետևաբար, երջանկացնելով և՛ իրեն, և՛ մարդկանց:
Գրել փոքրիկ շարադրություն (8-10 նախադասությամբ), թե ում եք համարում ձեր ուսուցիչը և ինչու. պատմեք նրա մասին, ձեր և նրա հարաբերությունների մասին, ինչ եք նրանից սովորել (կամ՝ սովորում), ինչով է նա առանձնահատուկ…

Իմ կարծիքով մարդը բոլորից էլ կարող է ինչ-որ բան սովորել։ Ես համարում եմ իմ ուսուցիչ իմ ծնորղներին, դպրոցի ուսուցիչներին, մի փոքր էլ ընկերուհիներիս։ Ես նրանցից կարող եմ ինչ-որ բան սովորել։ Նաև շրջակայող մարդկանցից է հնարավոր բան սովորել, որովհետև ամեն մարդ, թեկուզ և նրան չես ճանաչում, կարող ես նրան համարել քո սովորածի մի փոքր մասը։ Բայց շրջապատի ոչ բոլոր մարդիկ են, ում կարող ես համարել ուսուցիչ։ Ամեն մարդ պետք է իր մեջ մտածի, արդյո՞ք ինչ-որ մեկը կարող է ինձնից բան սովորել և արդյո՞ք ես կարող եմ լինել ուսուցիչ։ Եթե լինում ես ինչ-որ մեկի ուսուցիչը, ապա պիտի լինես ուրախ, որ որևէ մեկին ինչ-որ օգուտ ես տվել և օգնել թեկուզ մի փոքր բանով։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...