Wednesday, November 28, 2018

Նապոլեոն Բոնապարտ

Կազմիր Նապոլեոնյան ժամանակաշրջանի ժամանակագրությունը:
1799թ․
Նա Եգիպտոսից վերդարձավ և կատարեց պետական հեղաշրջում։
1804թ․
Սենատից պահանջեց իրեն հռչակել ֆրանսիացիների կայսր։
1804թ․
«Քաղաքացիական օրենսգիրք»
1810թ․
Մխիթարյան Մայրավանքը ճանաչեց որպես ակադեմիական հաստատություն։
1805թ․
Հաղթեցին ռուսական և ավստրիական զորքերին։
1807թ․
Տիլզիտի հաշտության պայմանագիր։
1810-1811թ․
Հասան հզորության գագաթնակետին։
1812թ․
Ներխուժեց Ռուսաստան

1813թ
Նրա բանակը պարտվեց։
1815թ․
Նա կրկին նվաճեց իշխանությունը։
1821թ․
Նա մահացավ

Ներկայացնել Նապոլեոնի վարչակարգը, բարեփոխումները և հետևանքները:
Նապոլեոնը ուժեղացրել է իշխանությունը։ 1800թ․-ին հիմնել է բանկը և ստեղծել է ֆրանսիական դրամը՝ ֆրանկը։ Նա պարտության է մատնել տարբեր երկրների զորքերին։ Բայց նա պարտվեց ռուսական զորքերի դեմ։
Պատմիր Նապոլեոն Բոնապարտի կողմից վարած պատերազմների մասին:
1805 թվականին նրա զորքը պատրաստվում է ներխուժել Անգլիա։ Բայց նրանք չհասցրեցին ներխուժել, որովհեև անգլիական ծովակալը ոչնչացրեց ֆրանսիական նավատորմը։ 1805 թվականին պարտության մատնեցին ավստրիական և ռուսական զորքերին։ Հաջորդ տարի պարտության մատնելով Պրուսիային, նրանք մտան Բեռլին, Լեհաստան և պարտության մատնեցին ռուսական զորքերին։ 1807 թվականին կնքվեց Տիլզիտի հաշտության պայմանագիրը։ 1808թվականի ֆրանսիական բանակը ներխուժեց Իսպանիա, որտեղ նրանց սպասվում էր ուժեղ պաշտպանություն։ Հետո նրանք պարտության մատնեցին ավստիացիներին և գրավեցին Վիեննան։ 
Վերլուծիր Նապոլեոն Բոնապարտի ձախողման պատճառները:
Նա մտածում էր, որ եթե հասել է փառքի գագաթնակետին ուրեմն կկարողանա հաղթել նաև Ռուսատանին, բայց այդպես մտածելը սխալ է, որովհետև միշտ չէ, որ դիմացինդ քեզնից թույլ է։ Նա միայն ուզում էր մեծացնել Ֆրանսիան։
Ներկայացրու Նապոլեոն Բոնապարտի մտքերից, ելնելով այդ մեջբերումներից փորձիր նկարագրել նրա տեսակը:
Իմ կարծիքով նա ընկած էր փառքի հետևից։ Նա չէր մտածում ոչ մի բանի մասին։ Հնարավոր է, որ նա լավ մարդ է եղել, բայց ես իր մտքերը կարդալով հասկացա, որ նա ուզում է հասնել փառքին։ Նրա բոլոր մտքերը փառքի, հաղթանակի, զորքերի մասին են։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...