Friday, November 30, 2018

Համեմատություն Թուրքիայի և Իրանի միջև



1․ Աշխարհագրական դիրքը

Իրանի աշխարագրական դիրքը լավ է նրանով, որ նավթի 67% գտնվում է Իրանում։ Քաղաքաշխարհագրական դիրքի առանձնահատկությունն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային սահմանակից և արաբական աշխարհին մոտ լինելն է։




Թուրքիան ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Եվրոպան Ասիայի և սևծովյան երկրները միջերկրածովյան երկրների հետ կապող կարևոր ճանապարհների հանգուցակետում: Մարմարա ծովը, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները միջազգային կարևոր ջրուղիներ են, որոնցով Սև ծովը կապվում է համաշխարհային օվկիանոսի հետ: Բացի այդ, նեղուցների վրա կառուցված 2 մեծ կամուրջներով են անցնում 2 աշխարհամասերը միմյանց կապող երկաթուղային ու խճուղային մայրուղիները:

2․ Բնական պայմաններ

 Թուրքիայի տարածքի մեծ մասը զբաղեցնող սարահարթերում ամռանն անձրևներ գրեթե չեն լինում, և արևը վիթխարի տարածությունների վրա խանձում է ամբողջ բուսականությունը: Ձմեռներն այստեղ դաժան են, ցուրտ: Արեվելյան Անատոլիայում 1720 մ բարձրության վրա է գտնվում լեռներով շրջապատված Վանա լիճը կամ Վանա ծովը: Լիճը հայտնի է իր նշանավոր տառեխ ձկով: Լճի Աղթամար կղզում է գտնվում հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Սուրբ Խաչ եկեղեցին։

Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է։ Տեղումները չափազանց քիչ են`   համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում։ Առավել շատ տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում: Առանձնապես չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային լեռները կլանում են ողջ խոնավությունը։ Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի առափնյա շրջանն է։ Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր անապատները`   Դաշթե-Քեվիր և Դաշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի մեկ ութերորդ մասը։ Մեծությամբ երրորդ անապատը Ջազմուրյան անապատն է։ Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է և չոր`   բացառությամբ Կասպից ծովի ափերի։ Իրանական բարձրավանդակի ներքին անապատներում և երկրի հյուսիս-արևելքում ձմռանը հազվագյուտ չեն սառը օդային զանգվածների ներխուժումները Սիբիրից և Արկտիկայից, որի պատճառով տեղի է ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում`   մինչև -20, -25 աստիճան: Միաժամանակ երկրի շատ շրջաններում ամառային շոգը գերազանցում է +30, +35 աստիճանը։

3․ Ռեսուրսներ

Իրանի ռեսուրսները՝ Նավթ, բնական գազ, ածուխ, քրոմ, պղինձ, երկաթ, անագ, մանգան, ցինկ, ծծումբ։


Թուրքիայի տարածքում շուրջ 100 տեսակի օգտակար հանածոներ կան։ Երկիրը հարուստ է լեռնաքիմիական, հանքային, վառելիքաէներգետիկ ռեսուրսներով։ Հիշարժան են քրոմի, վոլֆրամի, մարմարի, քարածխի, ուրանի, սնդիկի/համաշխարհային պաշարների 25%/ և այլ ռեսուրսներ։ Թուրքիան հարուստ է քարածխով։ Թուրքիան ունի բավականին անտառային ռեսսւրսներ։ Անտառները կազմում են տարածքի 25%-ը կամ 20.2 միլիոն հա։ Սրանք օգտագործվում են շինարարության մեջ։

4․ Գյուղատնտեսություն

 Թուրքիա ՀՆԱ 64.7 % արտադրվել է ծառայությունների ոլորտում, 25.9% ՝ արդյունաբերության, իսկ 9.4% -ը՝ գյուղատնտեսության։ Տնտեսապես ակտիվ բնակչության 29.5 %-ը զբաղված է գյուղատնտեսությունում։ Գյուղատնտեսության ոլորտում առաջատարը բուսաբուծությունն է, որն ապահովում է ճյուղի եկամուտների 2/3-ը։ Գյուղատնտեսության համար մեծ նշանակություն ունի պետության օժանդկաությունը։ Մեծ նշանակություն ունեն հացահատիկային /հացահատիկ, եգիպտացորեն/, տեխնիկական/շաքարի ճակնդեղ, բամբակ, թեյ, ծխախոտ/ մշակաբույսերը։
Շատ կարևոր է նշել, որ Թուրքիայում գյուղատնտեսության զարգացման պայմանները և մակարդակը այնպիսին են, որ այն թույլ է տալիս ապահովել սննդամթերքով ոչ միայն ներքին շուկան, այլև երկիրը դասվում է սննդամթերքի արտահանման 10 խոշորագույն երկրների շարքին։
Թուրքիան ունի 78 միլիոն հա տարածք, որը նույն է, ինչ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան իրար հետ վերցրած։ Եվ այս տարածքի 36% -ը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։

Գյուղատնտեսությունը Իրանի տնտեսության կարևոր ճյուղն է։ Երկրում ստեղծվել են ագրարային-արդյունաբերական համալիրներ, կոոպերատիվ և ակցիոներական տնտեսություններ, մեքենայացվել է գյուղատնտեսությունը։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղը ոռոգովի հողագործությունն է։ Ցանքատարածությունների 60%-ը զբաղեցնում է ցորենը, որի բերքի մոտ 1/2-ը տալիս են հյուսիսարևելյան և հյուսիսարևմտյան շրջանները, բրնձի բերքի մոտ 80%-ը՝ մերձկասպյան շրջանները։ Գյուղատնտեսության մեջ կարևոր դեր ունի էքստենսիվ քոչվոր անասնապահությունը։ 1974 թվականին երկրում կար 30,2 մլն մանր, 5,8 մլն խոշոր եղջերավոր անասուն։ Գիլյան և Մազանդարան օսթաններում զբաղվում են շերամապահությամբ։ Կասպից ծովի և Պարսից ծոցի ափերին զարգացած է ձկնորսությունը և մարգարտի արդյունահանումը։

5․ Արդյունաբերություն

Տնտեսապես ակտիվ բնակչության 29.5 %-ը զբաղված է գյուղատնտեսությունում, 24.7%-ը՝ արդյունաբերությունում և 45.8 %-ը՝ ծառայությունների ոլորտներում։
Արդյունաբերության հիմնական ճյուղերն են՝ տեքստիլ, սննդի, մեքենաշինություն, էլեկտրոնիկա, հանքարդյունահանող, պողպատի, շինարարություն, թղթի արդյունաբերւթյուն, դեղագործությունը։
Սննդի արդյունաբերության ոլորտոմ կարևոր է նշել նաև մրգային և բանջարային հյութերի արտադյությունը։
Թուրքիան հայտնի է նաև թեյով, որը հիմնականում արտադրվւոմ է Սև ծովի ծովամերձ շրջանում։ Արդյունաբերության զարգացած ճյուղ է նաև կաշվի արդյունաբերությունը։Քիմիական արդյունաբերության ճյուղում պետք է առանձնացնել դեղագործությունը։ Այն կարողանում է ապահովել ոչ միայն ներքին շուկան, այլև արտահանվում է։  արդյունաբերությունը արտադրում է շինարարակն տեխնիկա, ծանր արդյունաբերության համար մեքենաներ, սարքավորումներ, էլեկտրո և դիզելային շարժիչներ, ձեռքի գործիքներ, կարի մեքենաներ, կենցաղային տեխնիկա և այլն։ Այս ոլորտը գրավիչ է օտարերկրյա ներդրումների համար։ 

Նավթի հանույթի արագ աճին զուգընթաց 1950-ական թթ. սկսվել է ազգային արդյունաբերության զարգացումը։ Նավթարդյունաբերության ազգայնացման համար սկսված պայքարն ավարտվեց 1973 թվականին։ Ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր։ Իրանը դարձավ նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ։ Նավթ արդյունաբերության մեջ կարևոր դեր ունի նավթի միջազգային միավորումը, որին բաժին է ընկնում Իրանում արդյունահանվող նավթի ավելի քան 90%-ը։ Իրանը այժմ օրական արդյունահանում է 1.322.000 տ նավթ։ Իրանական ազգային նավթային ընկերություններն արդյունահանում են երկրի նավթի ընդհանուր հանույթի 0,2—0,3%-ը։ Կարևոր նշանակություն ունի նավթավերամշակման արդյունաբերությունը։ Խոշոր ձեռնարկությունները գտնվում են Աբադանում, Թեհրանում և Քերմանշահում։ Նավթի և բնական գազի բազայի վրա առաջացել, և մեծ զարգացում են ստացել նավթաքիմիական և քիմիական արդյունաբերությունը։ Ամերիկյան կապիտալի մասնակցությամբ կառուցվել են նավթաքիմիական 3 խոշոր համալիր Աբադանում, Խսարք կղզում և Բանդար Շահփուրում։ ԱՄՆ-ի և Գերմանիայի կապիտալների մասնակցությամբ Ահվազում կառուցվել է պողպատի գլանվածքի 2 գործարան, 1972-ին Արաքում, պակիստանյան ֆիրմաների օգնությամբ, ավարտվել է ալյումինի առաջին գործարանի շինարարությունը։ Առավել զարգացած ճյուղերից է ավտոհավաքման արդյունաբերությունը։ Թավրիզում՝ Ռումինիայի օգնությամբ կառուցվել է տրակտորաշինական գործարան։ Արդյունաբերության կարևոր ճյուղերից է լեռնահանքային արդյունաբերությունը, որտեղ առաջնակարգ դեր ունի նավթի հանույթը։ Կարևոր նշանակություն ունի բնական գազի արդյունահանումը։ Գեչսարան-Աստարա գազամուղով Իրանը գազ է արտահանում նախկին ԽՍՀՄ պետություններ։ Արդյունահանում են նաև քարածուխ, քրոմիտներ, ցինկի, պղնձի, մանգանի, երկաթի հանքաքար։
6․ Դերը աշխարհում
Իրանն ու Թուրքիան շատ մեծ դեր ունեն ամբողջ աշխարհում։ Արտադրում են նավթ, գազ, ածուխ, քրոմ, պղինձ, վոլֆրամ, մարմար, քարածուծ, սնդիկ և այլն։ Նաև շատ զարգացած է գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...