Thursday, January 31, 2019

Հայ ազատագրական պայքար

1․ Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

Արևմտահայության նկատմամբ թուրքական իշխանությունների ճնշումները սաստկացել էին։ Հայ ազատագրական պայքարը կազմակերպելու նպատակով ստեղծվեցին բազմաթիվ գաղտնի խմբակներ ու կազմակերպություններ։ 1869թ․ Ալեքսանդրապոլսում, հինգ տարի անց՝ Մեծ Ղարաքիլիսայում հիմնվեցին արևելահայ առաջին ազատագրական խմբակները։ Այս խմբակները նպատակ էին դրել հասնելու Հայաստանի ազատագրությանը, նրա երկու հատվածների միավորմանը։ 1881 թ․ Կարինում ստեղծվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը։ 1882թ․ մոսկվայաբնակները ստեղծեցին «Հայրենասերների միությունը»։ 1882 թ․ Թիֆլիսում ստեղծվեց խմբակ, որի հիմնադրը Գ․ Արծրունին էր։ Նրա աշխատանքներին մասնակցում էին Րաֆֆին, Գ․ Սունդուկյանը և ուրիշները։ Ազգային-ազատագրական խմբակները երկար կյանք չունեցան։ Սակայն նրանց գործունեությունը անհետևանք չմնաց։ Դրանց հիմքի վրա շուտով կազմավորվեցին ազգային-քաղաքական կուսակցությունները։
2․ Համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:

Նրանց առաջացման պատճառները գրեթե նույնն են, որովհետև երկուսի խնդիրն էլ եղել է պաշտպանել հայերին թուրքերի ոտնձգություններից։ Տարբերությունն այն է, որ ազատագրական պայքարի կազմակերպման համար ստեղծված կուսակցությունները երկար կյանք չունեցան, իսկ հայդուկյան շարժման ժամանակ ստեղծված կուսակցությունները ունեցան երկար կյանք։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...