- Առաջադրանք. Տրված սյունակներից ընտրիր մեկական արմատ և նոր բառ ստացիր։ Եթե հնչյունափոխություն է տեղի ունենում, ներկայացրու այն։
գահավեժ, սառնարյուն, խճուղի, ստրկամիտ, հրկեզ, հավասարակշիռ
ստուգատես, մրգահյութ, ժամացույց, երկարաշունչ, ուղեկալ, շնորհազուրկ
մեծամիտ, թագադիր, մարտահրավեր, որմնասյուն, հուզառատ, արագաշարժ
Առաջադրանք. Լրացրու բաց թողած տառերը կամ տառակապակցությունները։
Ոսկեհանդերձ աշուն էր։ Անընդմեջ մաղում էր տաղտկալի անձրևը։ Նստած իր այգու տախտակամած քո-տիկում՝ ալեզարդ, թավ ընչացքներով ութսունինամյա Եղիազար պապը՝ խելացի աչքերով, խոհուն, կիսախուփ պատուհանից լռելյայն նայում էր Արագածի՝ մշուշով երիզված ձյունափախ գագաթներին։ Ներանձնացած ինչ էր խորհում՝ դժվար էր գուշակել։ Տասնինը տարի առաջ, երբ հանկարծամահ եղավ կինը՝ Փիրուզ մայրիկը, նա ներամփոփ տարավ այդ վիշտը, և թվում էր՝ հազիվ մի ամիս դիմանա, բայց դիմացավ. նրան ապրելու ու վշտին դիմակայելու մղեցին անդադրում աշխատանքը, հողը, ազգին ինչ-որ բանով օգտակար լինելու պատրաստակամությունը։
Մեղմ, արծաթահնչյուն ձայնով սիրում էր խրատել. «Մարդը բարությամբ է գեղեցիկ»։
Մեղմ, արծաթահնչյուն ձայնով սիրում էր խրատել. «Մարդը բարությամբ է գեղեցիկ»։
2. Վանկ (մի շնչով արտասանվող հնչյուն կամ հնչյունախումբ). վանկատում։ Բաց և փակ վանկեր։ Վանկատման հիմնական կանոնները.
- Վանկը ձայնավորով սկսվում է, եթե առաջին վանկն է, և բառն սկսվում է ձայնավորով՝ ար-բան-յակ, իս-կա-պես և այլն։
- Ոչ առաջին վանկը կարող է ձայնավորով սկսվել, եթե բառի մեջ երկու ձայնավոր հաջորդում են իրար՝ մի-ա-սին, հի-ա-նալ և այլն։
- Վանկը սկսվում է մեկ բաղաձայնով։ Եթե բաղաձանների կուտակում կա, մնացածը մնում են նախորդ վանկում՝ բա-ղա-ձայն-ներ, հերձ-վա-ծող, կարծ-րա-ցում և այլն։
- Պետք է ուշադիր լինել գաղտնավանկի նկատմամբ. սովորաբար իրար հաջորդող երեք և ավելի բաղաձայնների մեջ լսվում, բայց չի գրվում ը։ Լսվող ու չգրվող ը հնչյունը նույնպես վանկարար է, վանկ է կազմում։ Օրինակ՝ հըռ-չակ, մըկ-րատ և այլն։
Վանկերը լինում են բաց և փակ։
- Բաց վանկերը ձայնավորով վերջացողներն են։
- Փակ վանկերը բաղաձայնով վերջացողներն են։
Առաջադրանք.
Վանկատիր տրված բառերը, դիմացը նշիր՝ քանի բաց և քանի փակ վանկ ունի տվյալ բառը.
Կայսրություն-կայ-սրու-թյուն 2բաց/2փակ, վիրավոր-վի-րա-վոր 2բաց/1փակ, դասագրքեր-դա-սա-գըր-քեր 2բաց/2փակ, բարձրանալ-բարձ-րա-նալ 1բաց/2փակ, հետաքրքիր-հե-տա-քըր-քիր 2բաց/2փակ, տարրական-տար-րա-կան 1բաց/2փակ, նկարչատուն-նը-կար-չա-տուն 2բաց/2փակ, մկան-մը-կան 1բաց/1փակ, ստեղծագործություն-ստեղ-ծա-գոր-ծու-թյուն 2բաց/3փակ, կարգախոս-կար-գա-խոս 1բաց/2փակ, բարձրաձայն-բարձ-րա-ձայն 1բաց/2փակ, վկայական-վը-կա-յա-կան 3բաց/1փակ։
No comments:
Post a Comment