Wednesday, September 18, 2019

Հայոց լեզու

Առաջադրանք.
Վանկատիր տրված բառերը, դիմացը նշիր՝ քանի բաց և քանի փակ վանկ ունի տվյալ բառը.

Կայսրություն-կայ-սրու-թյուն 2բաց/2փակ, վիրավոր-վի-րա-վոր 2բաց/1փակ, դասագրքեր-դա-սա-գըր-քեր 2բաց/2փակ, բարձրանալ-բարձ-րա-նալ 1բաց/2փակ, հետաքրքիր-հե-տա-քըր-քիր 2բաց/2փակ, տարրական-տար-րա-կան 1բաց/2փակ, նկարչատուն-նը-կար-չա-տուն 2բաց/2փակ, մկան-մը-կան 1բաց/1փակ, ստեղծագործություն-ստեղ-ծա-գոր-ծու-թյուն 2բաց/3փակ, կարգախոս-կար-գա-խոս 1բաց/2փակ, բարձրաձայն-բարձ-րա-ձայն 1բաց/2փակ, վկայական-վը-կա-յա-կան 3բաց/1փակ։
Շեշտ
Հիմնական շեշտը՝ վերջին ձայնավորը։
Շեղումներ՝
  • եթե վերջին ձայնավորը ը-ն է, շեշտվում է նախորդը.
  • հարադրական մի շարք բարդություններում՝ միտք անել, դուր գալ, սիրտ տալ, մեջ ընկներ և այլն.
  • մի քանի հայերեն բառերում՝ միթե, գրեթե, որևէ, ովևէ, ինչևէ, մանավանդ և այլն.
  • փոխառյալ բառերում՝ քիմիա, ֆիզիկա, Նոննա, Գրետա, Աննա և այլն.


Հիշել՝ փոխառյալ բառերում շեշտը անցնում է վերջին ձայնավորին, երբ այդ բառերը քերականական կամ բառակազմական փոփոխության են ենթարկվում հայերենի կանոնների համաձայն՝ քիմիակա՛ն, ֆիզիկայի՛, Նոննայի՛ց և այլն։
Առաջադրանք
Գտիր այն բառերը, որոնց շեշտը վերջին վանկի վրա չէ.
հարազատ, քույրդ, քաղաքներից, դուստր, թրխկոց, կարծես թե, անդրաշխարհ, մեծ-մեծ, ի դեպ, արագընթաց, դրամարկղ, մանավանդ, ուստր, հայկական, ռուսերեն։
Ուղղագրական վարժանք. լրացրու բաց թողած տառերը.
Ալելքսանն այժմ ապրում էր միակ որդու՝ Բաբկենի ընտանիքի հետ՝ իր պապի կառուցած երեքսենյականոց բնակարանում, բայց վաղուց ի վեր տարվա մեծ մասն անցկացնում էր այգու տնակի փոքրիկ պատշգամբում, որտեղից, ի դեպ, մի չքնաղ տեսարան էր բացվում։ Սիրում էր նստել սանդուղքների վրա և կամ ծառի տակ դրված թախտին։ Միայնակ նստած՝ ծխամորճի ծխի միջից ձգվող ժպիտով նայում էր իր ծաղկալից այգուն՝ ծայրեծայր մաքուր ու խնամված, և նրան թվում էր՝ կատարյալ դրախտ է բնությունը։ Գոհ էր իրեն բաժին ընկած բախտից, վայելում էր հողի՝ ոսկեվառ արևից պտղավորված պարգևների հրաշալիքները, գույնզգույն ծաղիկների բույրը, հավքերի քաղցրօրոր դայլայլը։ Արևի պես արդար ծերունին միշտ զայրանում էր, երբ փոքրոգի հարևանը՝ Կախմռութ Մարգարը (այդպես էին նրան կնքել համագյուղացիները) սրդողած գանգատվում էր հարսի՝ զայրույթ առաջացնող առօրեական արարքներից։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...