Friday, April 16, 2021

Դանիել Վարուժան. «Ձոն»

«Ձոն»

  • Սոսյաց անտառ
Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։
Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։
Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով։
Սոսյաց անտառը Հայաստանի արհեստական անտառներից էր։ Դրանից հետո՝ հելլենիզմի դարաշրջանում, Երվանդ Դ արքան Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։ Խոսրով Կոտակ թագավորի օրոք տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու թռչուններով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով։
Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիներն սոսին ծառն անվանել են «Հայկական սոսի»։
  • Ո՞ր ստեղծագործությունն է հիշեցնում կրկնվող «Ընդ եղեգան փող…» արտահայտությունը։
«Վահագնի երգը»

  • «Ձոն» բանաստեղծությունում Դանիել Վարուժանը պատմում է, թե ինչեր է տեղի ունենում իր հայրենիքում։ Ամեն տան մեջ պատմում է տարբեր զգացողությունների մասին և դա զգում ենք վերջին երկու տողերում։ Առաջին տան մեջ ամեն ինչ լավ է, իսկ երկրորդ տան մեջ խոսում է կարոտի մասին։ Երրորդ տուն պատերազմների, կոտորածների և զոհերի մասին է։ Չորրորդ տունը պատերազմներից հետո տեղի ունեցողի մասին է։ Իսկ հինգերորդ տունը ապրելու և վրեժը լուծելու մասին է։ Կարծում եմ, որ այս բանաստեղծությունը նման է Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությանը։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...