Sunday, January 31, 2016

Դդումից պատրաստվող ուտեստներ

                                                           Ղափամա


Ղափաման Արևելյան Հայաստանի ավանդական կերակուր է, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր Տարվա և Զատիկի կապակցությամբ։ Այն իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով և ընկույզով և այլն, լցոնած դդում։


Պատրաստում


Վերցնել միջին չափի դդում, գլխիկը կլորավուն կտրել, հեռացնել միջուկն ու սերմերը։ Միջուկն առանձնացնել սերմերից, մանր կտրատել, ավելացնել խաշած բրինձ, չամիչ, մանր կտրատած խնձոր, սալոր կամ սալորաչիր, շաքարավազ կամ մեղր, մեկ բաժակ ծեծած ընկույզ կամ նուշ, աղ դարչին և լավ խառնել։ Այնուհետև դդումի պատերին ներսի կողմից յուղ քսել և այդ խառնուրդով լցոնել դդումը։ Այնուհետ փակել դդումից կտրված կափարիչով։ Լցոնած դդումը եփել ջեռոցում։



                                                                  Բրնձով դդումով շիլա

Բաղադրիչներ.
բրինձ – 1 բաժակ,
ջուր – 2.5 բաժակ,
դդում – 150-200 գ,
կաթ – 1 բաժակ,
շաքարավազ,
աղ,
կարագ

Բրինձը լվանալ, վրան ջուր լցնել, աղ անել և եփել: Սկզբում կրակը թեժ պահել, եռալուց հետո իջեցնել: Դդումը քերել կամ մանր կտրատել: Կաթսայի մեջ լցնել կաթը և եռացնել: Դդումը լցնել կաթի մեջ, աղ և շաքարավազ ցանել վրան, եփել: Եփել անընդհատ խառնելով, դդումը փափկելուն պես այն տրորել, խյուս դարձնել: Խառնել բրնձին: Լցնել ափսեի մեջ, վրան դնել մի կտոր կարագ: Օգտակար կլինի, եթե մի քիչ չամիչ լցնեք վրան:


Դդումով ապուր

     

Բաղադրիչներ.
դդում – 500 գ,
լոլիկ – 3 հատ,
եգիպացորենի հատիկներ,
սխտոր,
սոխ – 1 գլուխ,
բուսայուղ – 4 ճ. գդ.,
աղ, պղպեղ, կանաչի
Դդումը մաքրել, կտրատել: Լոլիկները, սոխը, սխտորը կտրատել, վրան բուսայուղ լցնել և եփել ջեռոցում: Հանել բանջարեղենը, լոլիկի կեղևը հանել: Դդումը բլենդերով խյուս դարձնել, ավելացնել եփված մյուս մթերքները: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել եգիպտացորենը, մեկ լիտրի չափ կամ մի քիչ ավելի ջուր լցնել ու եփել թույլ կրակով: Մատուցելիս թարմ կանաչի շաղ տալ վրան:                                                        


                                                         



Դդումի օգտակարությունը

Դդումի բացառիկ օգտակար հատկությունները
Ըստ բժիշկ Ուիլյամ Հարվեյի. «Շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է»։ Դդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը և օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում` միայն մեկ պայմանով, որ պետք է ուտել կանաչավուն թաղանթի հետ։
Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։
Ա. Ամասիացին խորհուրդ է տալիս. «Ամբողջական դդումը բոլոր կողմերից պատեն խմորով և խորովեն կրակի վրա, հետո կտրեն և մեջը հավաքված հյութը տան խմելու լեղապարկի հիվանդություն ունեցող մարդուն։ Այդ հյութից թող կաթեցնեն նաև դեղնած աչքերի մեջ։ Աչքերի այրուցքի դեպքում թող չհասունացած դդումը քերեն և դնեն աչքերի վրա։ Իսկ եթե շոգի հետևանքով մեկի մոտ միզակապություն է առաջացել, թող դդմի կորիզին շաքար խառնի և ուտի։ Եթե դդմի յուղը քսեն գլխին կամ կաթեցնեն ականջի մեջ, ապա կօգնի ուղեղի ուռուցքի դեպքում։ Չորացրած պտղի կեղևը, եթե խառնվի կարագի հետ, կնպաստի անդամի խոցերի բուժմանը»։
Ժամանակակից ժողովրդական բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություն։ Ըստ ժամանակակից մոտեցման` դդմի պտղամիսը, սերմը, սերմից ստացված յուղն ունեն միզամուղ հատկություն, մաքրում են լեղին, օգտակար են տեսողությանը։

Friday, January 29, 2016

Հաշվետվություն

Բարև ձեզ, ես Մարիամ Հովհաննիսյանն եմ 5-1 դասարանից: Ձեզ եմ ներկայացնում իմ հաշվետվությունը այս կիսամյակի մասին: Ես այս կրթահամալիր նոր եմ եկել, բայց արդեն շատ լավ տպավորություններ ունեմ դպրոցի մասին: Այս կիսամյակում ես շատ գիտելիքներ ձեռք բերեցի: Մենք շատ արշավների գնացինք, ծանոթացանք Հայաստանի տեսարժան վայրերին, ձեռք բերեցինք շատ գիտելիքներ: Մասնակցել եմ շատ ֆլեշմոբների, որոնք շատ հետաքրքիր էին և ուսուցողական: Դպրոցում մենք շատ միջոցառումներ ենք կազմակերպել: Խոհարարական դասերին սովորել ենք գաթա թխել, պիցցա և աղցաններ պատրաստել: Քանի որ ձմեռային արձակուրդները մի քանի շաբաթով երկարացրեցին, մենք առցանց դասեր  արեցինք, որոնց շնորհիվ ետ չընկանք ուսումնական ծրագրից: Շատ ուրախ եմ, որ այս կրթահամալիրի սան եմ դարձել և կաշխատեմ այսուհետ ձգտել ավելիին:  

Tuesday, January 26, 2016

Գարնան երեկո

9. ԳԱՐՆԱՆ ԵՐԵԿՈ
Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...
Այրում են սիրտս անբարբառ երգեր,
Դողում են շուրջըս անխոս, դյութական
Եվ նրբին ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական...
Լո՜ւռ... Սիրո համար էլ չկան երգեր,
Էլ խոսքեր չկան...
Հարցեր և առաջադրանքներ՝
  1. Դուրս գրիր բնության պատկերները:
Անհուն երկնքի կապույտ աշխարհում
Մի քնքուշ թռչուն իր նուրբ ու բարակ
Թևերն է փռում.
Եվ մեկը անտես, շարժումով արագ,
Ոսկի է մաղում, գոհար է ցրում
Կապույտ դաշտերում...

  1. Նկարիր այս բանաստեղծության կազմը:


  1. Բացատրիր վերնագիրը:
Իմ կարծիքով գարնան երեկոն քնքուշ թռչունն է, որը իր թևերը փռում է կապույտ դաշտերի վրա:
  1. Խմբավորիր գոյականները, ածականները և բայերը:
Գոյականերկինք, աշխարհ, թռչուն, թև, շարժում, ոսկի, գոհար, դաշտ, սիրտ, երգ, ձեռք, տենչ, սեր, խոսք  
Ածական- անհուն, կապույտ, քնքուշ, նուրբ, բարակ, անտես, արագ, անխոս, դյութական, նրբին, կուսական, լուռ, անբարբառ
Բայ- փռում է, մաղում է, ցրում է, այրում են, դողում են, որոնում են, չկան
  1. Սովորիր անգիր:

Պատմություններ Եզոպոսի մասին


Եզոպոսը քաղաքում խաղաղ զբոսնում էր, նրաճամփան կտրում է մի զինվոր, որ հարցնում է.
-
 Կանգնի՛ր, ո՞ւր ես գնում:
-
 Չգիտեմ,- պատասխանում է Եզոպոսը:
-
 Ինչպե՞ս թե՝ չգիտես... հապա իսկույնպատասխանի՛ր...
-
 Չգիտեմ,- նորից համառում է Եզոպոսը:
Զինվորը զայրանալով կանչում է պահապաններին եւպատվիրում է բանտ տանել Եզոպոսին: Երբցանկանում են Եզոպոսին բռնի տանել, նա շրջվում եւասում է.
-
 Տեսա՞ր բարեկամ, ես քեզ ճշմարտությունն ասացի.ախր ես չգիտեի որ բանտ եմ գնալու...
Զինվորը ծիծաղում եւ արձակում է Եզոպոսին...

*  *  *
Սամոս կղզում ապրում էր իմաստակ Քսանթոսը: Միօր Քսանթոսը երեք ստրուկ է տեսնում շուկայում,երկուսը գեղեցկատես, իսկ երրորդը՝ անասելի տգեղ(Եզոպոսը)...
-
 Ի՞նչ եք կարողանում անել,- հարցնում է Քսանթոսը:
-
 Ամեն ինչ,- պատասխանում են երկուսը:
-
 Ոչինչ,- ասում է Եզոպոսը:
-
 Ինչպե՞ս թե՝ ոչինչ,- զարմանում է Քսանթոսը:
-
 Իմ ընկերներն արդեն ամեն բան կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին:
-
 Ուզո՞ւմ ես գնեմ քեզ:
-
 Իսկ քեզ համար միեւնույն չէ՞, թե ես ինչ եմ ցանկանում... իբրեւ խորհրդատու գնիր՝ այնժամանակ կասեմ:
-
 Դու մի՞շտ ես այդքան լեզվանի:
-
 Խոսող թռչունների համար ավելի թանկ են վճարում:
-
 Ախր դու շատ տգեղ ես:
-
 Մառանի տակառներն էլ տձեւ են, բայց պարունակությունը փառահեղ է:
Զարմացավ Քսանթոսը Եզոպոսի պատասխանների վրա եւ գնեց նրան...
*  *  *
Քսանթոսը ցանկացավ բաղնիք գնալ և Եզոպոսին ուղարկեց իմանալու շա՞տ մարդ կաայնտեղ, թե՝ ոչ: Եզոպոսը վերադարձավ ասելով, թե ընդամենը մեկ մարդ կա բաղնիքում:Քսանթոսն ուրախացած ճանապարհվում է այնտեղ և հայտնաբերում, որ քաղաքայինբաղնիքը լի է այցելուներով:
- Ինչո՞ւ ինձ ստեցիր, տխմա՛ր, թե մեկ մարդ կա բաղնիքում,- զայրանում է Քսանթոսը:
-Բնավ էլ չեմ ստել, երբ եկա բաղնիք, տեսա, որ մուտքի առջև մի քար է ընկած... ամենքըսայթաքում էին, հայհոյում և անցնում, միայն մի հոգի վերջապես բարձրացրեց և մի կողմդրեց քարը... դա էր միջի մարդը,- պատասխանեց Եզոպոսը:

Հարցեր
1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը
իմաստակ- Թերուս՝ տգետ, բայց իրեն իբրև գիտուն ներկայացնող մարդ:
գեղեցկատես-գեղեցիկ տեսք ունեցող
անասելի-աննկարագրել
մառան- Նկուղ զանազան կարգի մթերքներ պահելու համար
փառահեղ- Շքեղ, հոյակապ, գեղեցկությամբ ու շքեղությամբ օժտված
բնավ- Բոլորովին, ամենևին

2. Երեք պատմություններից որը քեզ դուր եկավ, ինչո՞ւ:

Ինձ դուր եկավ երկրորդ տեքստը, որովհետև միայն արտաքին տեսքը բավարար չէ մարդու մասին կարծիք կազմելու համար: Մարդը կարող է տգեղ լինել, բայց խելացի:

3. Քո կարծիքով ինչո՞ւ Քսանթոսը գնեց Եզոպոսին:

Նա Եզոպոսի պատասխանից ապշեց և որոշեց, որ նա իրեն պետք կգա տարբեր հարցերում:

4. Բնութագրի՛ր Եզոպոսին

Խելացի, իմաստուն, խորագետ, հնարամիտ

5. Վերնագրի՛ր երեք պատմությունները

1.     Եզոպոսն ու զինվորը
2.       Կարևորն արտաքինը չէ
3.       Տգետ Քսանթոսը


6. Քո կարծիքը գրիր երրորդ պատմության մասին: Եզոպոսն ո՞ւմ էր մարդ համարել, համամի՞տ ես նրա հետ, թե՝ ոչ


Այո, ես համամիտ եմ Եզոպոսի հետ, որովհետև այդ մարդիկ չէին մտածում, որ կարելի է այդ քարը այդտեղից հանել, որ կարողանան ազատ տեղաշարժվել:

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...