Sunday, January 31, 2016

Դդումի օգտակարությունը

Դդումի բացառիկ օգտակար հատկությունները
Ըստ բժիշկ Ուիլյամ Հարվեյի. «Շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է»։ Դդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը և օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում` միայն մեկ պայմանով, որ պետք է ուտել կանաչավուն թաղանթի հետ։
Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։
Ա. Ամասիացին խորհուրդ է տալիս. «Ամբողջական դդումը բոլոր կողմերից պատեն խմորով և խորովեն կրակի վրա, հետո կտրեն և մեջը հավաքված հյութը տան խմելու լեղապարկի հիվանդություն ունեցող մարդուն։ Այդ հյութից թող կաթեցնեն նաև դեղնած աչքերի մեջ։ Աչքերի այրուցքի դեպքում թող չհասունացած դդումը քերեն և դնեն աչքերի վրա։ Իսկ եթե շոգի հետևանքով մեկի մոտ միզակապություն է առաջացել, թող դդմի կորիզին շաքար խառնի և ուտի։ Եթե դդմի յուղը քսեն գլխին կամ կաթեցնեն ականջի մեջ, ապա կօգնի ուղեղի ուռուցքի դեպքում։ Չորացրած պտղի կեղևը, եթե խառնվի կարագի հետ, կնպաստի անդամի խոցերի բուժմանը»։
Ժամանակակից ժողովրդական բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություն։ Ըստ ժամանակակից մոտեցման` դդմի պտղամիսը, սերմը, սերմից ստացված յուղն ունեն միզամուղ հատկություն, մաքրում են լեղին, օգտակար են տեսողությանը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...