Thursday, February 25, 2016

Ինքնաստուգումներ

Լրացրեք նախադասությունը։
1.Ծոցը օվկիանոսի կամ ծովի այն մասերն են, որոնք մխրճված են ցամաքի մեջ։
2.Համաշխարհային օվկիանոսի ջրի մակերևույթի մակարդակն անվա­նում են ծովի մակարդակ ։
3.Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց վտակներն են։
4.Ըստ հոսակարգի՝ լճերը լինում են հոսուն  և անհոս, ըստ քիմիական կազմի՝ քաղցրահամ և աղի ։
5.Առաջին ջրամերժ շերտի ջրերն անվանում են գրունտային , իսկ երկու ջրամերժ շերտերի միջև եղած ջուրը՝ միջշերտային։
6.Այն բարձրությունը, որից վեր ավելի շատ ձյուն է գալիս, քան հալվում է, կոչվում է լեռնահովտային սառցադաշտ ։
Ընտրեք ճիշտ տարբերակը։
Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են՝
ա) քամիները, անձրևները, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը
բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արևի ու Լուսնի ձգողականությունը
գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արևի ու Լուսնի ձգողականությունը
Ընտրեք ճիշտ պնդումերը:
ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են։
բ) Մակընթացություն և տեղատվություն առաջանում են Լուսնի և Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ։
գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները՝ դանդաղ։
Ընտրեք ճիշտ պատասխանը։
Քանի՞ քառակուսի կիլոմետր տարածք են զբաղեցնում ճահիճները։
ա) 3 000 000
բ) 2 500 000
գ) 500 000
դ)3 500 000



Ո՞ր պնդումերն են ճիշտ:
1. Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։
2. Հրաբխի գործելուց մագման միշտ դուրս է գալիս Երկրի մակերևույթ։
 3. Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում:
 4. Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստի­ ճանի կտրուկ փոփոխություններով։
5. Լեռների քայքայումը պայմանավորված է հիմականում հողմահարու­թյամբ։:

1.Ինչ է երկրաշարժը: Ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ, առաջ և հետո: Ինչ տարերային աղետներ գիտեք:
Երկրաշարժերը ստորերկրյա ցնցումներն են և Երկրի մակերևույթի տատանումները։

ա) Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում եքաշխատե՛ք անհապաղ դուրս գալ շենքիցհեռացե՛ք դեպի բաց տարածություն:

բ) Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկերումշենքից դուրս մի՛ եկեք. Աստիճաններն ու սանդղավանդակներըխցանված կլինեն խուճապահար մարդկանցովվերելակները կարող են անջատվել ամեն պահի։ Բացի դրանից՝ սովորաբար առաջին հերթին փլվում են աստիճաններն ու սանդղավանդակները ։

գ) Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերինրանցով կազմված անկյուններիայդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ՝ գլխավերևում պահելով աթոռպայուսակ կամ այլ իր՝ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար։ Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:

դ) Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռո՛ւ մնացեք՝ փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք առաջինն են փլվում:

ե) Զգուշացե՛ք ծանր ու մեծածավալ առարկաներից՝ պահարաններիցսառնարաններիցորոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:

զ) Ցնցումների ավարտից հետո փորձե՛ք դուրս գալ շենքից՝ նախապես որոշված ճանապարհով:

է) Շենքից դուրս գալիս զգուշացե՛ք ընկնող բեկորներիցկոտրատված ապակիներիցկտրված էլեկտրալարերից:

ը) Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել։ Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործե՛ք թաշկինակգլխաշոր կամ հագուստից պոկված կտոր։

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում
ա) Հնարավորինս հեռացե՛ք շենքիցկամուրջներից
և էլեկտրասյուներից՝
դեպի անվտանգ
տարածություն:
բ) Երբեք շենք չմտնե՛ք այնտեղ գտնվողներին դուրս
բերելու համար. դա շատ վտանգավոր է։ Մնացե՛ք
դրսում՝ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու
տարբերակներ
։
Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից
ա) Ոչ մի դեպքում չօգտվե՛ք էլեկտրականությունիցչօգտագործե՛ք լուցկի կամ գազայրիչ։ Օգտվեք միայն գրպանի լապտերից։

բ) Հագնվելու համար ժամանակ մի՛ վատնե՛քարագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակըգործե՛ք բաժնի նախորդ կետերում նշված կանոնների
համաձայն:
Երկրաշարժեր, հրաբուխներ

2.
Որոշել Արարատ լեռան և Արագած լեռան հարաբերական բարձրությունը:

1 .4300մ, 2000մ


3.
Որոշել աշխարհի ամենաբարձր և ցածր կետերի հարաբերական բարձրությունը:
Էվերեստ-8848

4.
Ինչով են տարբերվում մագման և լավան:
Մագման միջուկն է , իսկ լավան թափվողը:

5.
Որոնք են երկրագնդի ներքին կառուցվածքի 3 հիմնական շերտերը:
Երկրակեղև ,միջնապատյան, արտաքին միջուկ

6.
Ինչպես են կոչվում երկրի ամենավերին և ամենաբարակ շերտը:
Երկրակեղև

7.
Ինչ է նշանակում ռելիեֆ:
 Երկրի մակերևույթի զանազան կարգի անհարթությունների՝ բարձրությունների ու ցածրությունների, լեռների ու ցածրավանդակների ամբողջությունը:

8.Ինչով են տարբերվում մայրցամաքային և օվկիանոսային երկրակեղևը: Կարող եք նկարելով բացատրել:

Գրանիտային ապարների շերտը  չկա օվկիանոսային երկրակեղևի կառուցվածքի մեջ։



Ամփոփիչ թեստային աշխատանք:
Ո՞ր պատասխանն է ճիշտ.
 1. Որտե՞ղ են առաջանում երկրաշարժերը:
ա) հարթակներում
 բ) երկրածալքերում

 2. Ո՞ր շերտն է բացակայում օվկիանոսային երկրակեղևում.
 ա) նստվածքային
բ) բազալտային
 գ) գրանիտային

Լրացրե՛ք նախադասությունները:
 1. Երկրակեղևի անկայուն, շարժունակ տեղամասերն անվանում երկրածալքերում։
 2. Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմական տեսակ՝  օվկիանոսային և մայրցամաքային ։
 3. Մշտական կամ պարբերական ակտիվություն ցուցաբերող հրաբուխները կոչվում են գործող ։
 4. Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում են խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում է երկրաշարժի օջախ:
 5. Լեռան բարձրությունը, հաշված ստորոտից, անվանում են հարաբերական: 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...