Friday, February 26, 2016

Ծաղիկների երգը. Մեդիաուրբաթ


Ծաղիկներիերգը

Սրահի տեսարան. Նոր դպրոցի սովորողները շրջանաձև պպզած են Մարմարյա սրահի կերտրոնում, սպիտակ ֆետրե թրինոցներով
Հնչում է Վիվալդիի տարվա եղանակները՝ Ձմեռ

Հաղորդավար 1 ԱրմանՈ՞ւր գնացին ծաղիկները
Հաղորդավար 2 Լիա - Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։
Գրիգ՝ Առավոտ
Հաղորդավար 1. ԱրմանՄեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց,(շնչառություն) զեփյուռն եկավ

6 տարեկաններ – Քամին
Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ
Քամին է, քամին,
Տեսան զգամին.
Բերան չունի՝փըչում է,
Թևեր չունի՝թռչում է,
Ձեռքեր չունի՝քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Հաղորդավար 2 Լիա -  Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։
Բարի Լույսի զանգեր զանգին
Հաղորդավար 1 Արման  նստածների միջով-արթնացնելով
«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանա
Տեսարան. Երաժշտություն, սրահը արթնանում է, կենտրոնում արևն է
Արևների շարք, երգում են սրահում կանգնածները
Հաղորդավար 1 ԼիաԱրևն ելավ վառճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.

Արևներ (5-րդ դասարանցիներ)-Սիրուն աղջի՜կ, ի՞նչ ղըրկեմ քեզ:

Աղջիկներ (3-րդ դասարնցիներ)
Ես ծաղիկներ կուզեմ պես-պես:
Երգ…

Արևներ (5-րդ դասարանցիներ)
Ա՜յ աղբյուրներ, ա՜յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծեք դեռ.
Դո՜ւրս եկեք, դո՛ւրս,
Շո՛ւտ, դեպի լուս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցեք
Ու կանչեցեք
Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին:

-Էս առուն ջուր է գալիս  երգ ներկայացում

Ջրերի 2-րդ դասարանցիներ

Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Էսի՛նչքան ուշ...
Աղջի՜, աղջի՜, ծիլ-ծաղիկներ,
Քա՞նի քընեք, վե՜րկացեք, վե՜ր,
Խընկածաղիկ,Ծընկածաղիկ,Արևքուրիկ
Շար-շարուրիկ
Հասմիկ, հափրուկ,
Աման կոտրուկ,
Հորոտ-մորոտ,
Քանի՞ քընեք հողի միջին,
Եկեք էստեղ, սարի լանջին,
Առվի ափին. հովը ստվերում,
Ժայռի տակին, հովի տներում,
Կանաչ խոտով,
Անուշ հոտով,
Ծիծաղեցեք
Ու ծաղկեցեք:
Ջրերի խումբը արտասանում է, իսկ մյուսները որպես ֆոն՝ Վո՜ւշ-վո՜ւշ, վո՜ւշ-վո՜ւշ,
Մարե, մարե
Ծաղիկները 1-ին դասարան
Բարև, բարև, կարմիր արև,
Ա՛խ, ի՜նչ լավ է դեպի վերև
Ազա՛տ, լո՛ւյս, տա՛ք,
Կապո՛ւյտ, հըստա՛կ...

Պար.....
Շավալի
Արև (Տաթև Ստեփանյան)
Սիրո՞ւմ եք ինձ...

երգ ....... Արևը կայնե
Ծաղիկներ (բոլորը)
Ա՛խ էնպես եմ սիրում, էնպե՛ս,
Էլ առանց քեզ չեմ ապրիլ ես...
Հասմիկ ՂազարյանԵս քեզ հետ եմ ուր որ գընաս...
Արմինե Մնացականյան- Ես կըտըխրեմ՝որ հեռանաս...
երգ՝ Հաբրբան

Արևնեներ(5-րդ դասարան)
Ապա եթե ձեզ համբուրե՞մ....

Ծաղիկներ առաջին դասարան
Ես հաճույքից կըկարմրեմ....
Ես կըբուրեմ...
Ես կըմարեմ...

Պար.... Էջմիածին
Արևներ (5-րդ դասարան)
Ա՜յ անուշներ,
Ա՜յ քընքուշներ,
Ապրեմ-չապրեմ, բուրեմ-մարեմ,
Բաժակներդ բացեք իմ դեմ,
Հազար գույնի, հազար ձևի,
Պայծառ, ծավի ու ծարավի,
Լըցնեմ շողով,
Գոհար ցողով,
Ջերմ եթերով,
Նուրբ թըրթիռով,
Կյանքի հյութով,
Խունկի հոտով,
Ա՜յ անուշներ,
Ա՜յ քնքուշներ...

երգ.... Ճոր պար

Աղջիկներ
Լիա-Էսի՛նչ անթիվ ծաղիկներ կան.
-Ոսկի-դեղին, կարմիր, ղեղձան,
Մոռ, ծիրանի, ճերմակ, պուտ-պուտ,
Ալ, նարընջի, մավի, կապուտ,
Բացվել, լըցվել, ծաղկել են վառ,
Ողջ ինձ համա՛ր, ողջ ինչ համա՛ր...

Միասնական պարերի շարան


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...