Wednesday, October 26, 2016

Պատմություն, տնային աշխատանք հոկտեմբեր ամիս

Հոկտեմբեր
1.      Հետազոտական աշխատանքների թեմաները` «Բուրգերի գաղտնիքները», «Շումերական էպոսը», «Իմ հասակակցի կյանքը Հին Արևելքում», «Հնդկական էպոսները», «Չինական մշակույթը»;
                            Բորգերի գաղտնիքները
Հնէաբանական ու գիտական աշխարհում կա տարածված մի լեգենդ, համաձայն որի՝ բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն անհանգստացնել հազարամյակներ առաջ մահացած փարավոնների ու նրանց՝ արքայական ծագման հարազատների հանգիստը, սարսափելի դժբախտություններ են վիճակված: Բանն այն է, որ փարավոնների անեծքին ենթարկված արքայական դամբարանների պեղումների մասնակիցները մահանում էին:
Փարավոնների անեծքի պատմությունը սկիզբ է առնում Թութանհամոն փարավոնի դամբարանի պեղումից: 1922 թվականի նոյեմբերի 6-ին անգլիացի հնէաբան Հովարդ Քարթերը հայտնաբերեց եգիպտական դամբարան ու միանգամից հեռագիր ուղարկեց՝ Լոնդոնում գտնվող Ջորջ Կարնարվոնին, ով արշավի գլխավոր հովանավորն էր:
Լորդ Կարնարվոնը ժամանեց 2 շաբաթ հետո ու կարգադրեց բացել դամբարանը: Սկզբում բացում էին սենյակները, իսկ դամբարանը բացեցին 3 ամիս անց՝ 1923 թվականի փետրվարի 13-ին: Առաջին մարդը ով մուտք գործեց դամբարան այդ մարդը Քարթերն էր, իսկ հետո՝ Կարնարվոնը: նրանցից հետո մտան դամբարան մտան այդ արշավախմբի 17 անդամ: Երկու ամիս էլ չանցած՝ 1923 թվականի ապրիլի 5-ին, 57-ամյա Լորդ Կարնարվոնը մահացավ Կահիրեի «Կոնտինենտալ» հյուրանոցում (ինչպես հետո հաղորդվեց՝ միջատի խայթոցից): Դա առաջին մահն էր: Հետո մահացան Թութանհամոնի դամբարան մուտք գործած մարդկանցից ևս մի քանիսը, ու լրագրողները սկսեցին աղաղակել փարավոնների անեծքի մասին:
Լրագրողները գրում էին, որ Կարնարվոնը մահացել է դամբարան մուտք գործելուց ոչ թե 2, այլ 4 ամիս անց, իսկ նրա մահվանից մի քանի օր անց մահացել էր նաև Արչի Ռայդը: Մի քանի ամիս անց մահացել է ամերիկացի Ջորջ Գոուլդը, ով ևս եղել էր դամբարանում: 1928 թվականին՝ այդ իրադարձություններից 5 տարի անց, անսպասելիորեն մահացավ Քարթերի քարտուղար Ռիչարդ Բարտելը: 1930 թվականին՝ իրադարձություններից 7 տարի անց, մահանում է Կարնարվոնի խորթ եղբայրը, ով կապ չուներ արշավախմբի հետ, իսկ քիչ ժամանակ անց մահանում է մահացած լորդի 61-ամյա այրին՝ անհայտ միջատի խայթոցից:
Սենսացիան գնալով ավելի մեծ տարածում էր գտնում: Որոշ աղբյուրներում նշվում էր, որ արշավի 17 մասնակիցներ են դարձել դրա զոհ, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ 12-13: Ոմանք գրում էին, որ Կարնարվոնը մահացել է դամբարան մտնելու հաջորդ օրը, իսկ այլք պնդում էին, որ 6 օր, 3 շաբաթ, 2 ամիս ու անգամ կես տարի անց: Մի հոդվածում նշվում էր, որ Քարթերի քարտուղարի անունը Բաֆիլ էր, իսկ մյուսում՝ Բարտել: Իհարկե, տեղեկատվական այս խառնաշփոթը վկայում է այն մասին, որ այս լուրից սենսացիա սարքել փորձել են հարուստ երևակայություն ունեցող բազմաթիվ ոչ բարեխիղճ լրագրողներ, ովքեր ցանկացել են զարմացնել աշխարհին, ու իրական լուրն աղավաղվել է «Փչացած հեռախոս»:
Հետագայում՝ արդեն հետին ամսաթվով, այս բավականին սովորական պատմությունը սկսեցին համեմել «զարմանալի փաստերով»: Ահա դրանցից մի քանիսը.
– Կարնարվոնի տան աշխատակիցների խոսքերով՝ նրա հետ միաժամանակ սատկել է նրա սիրելի շունը, ով այդ պահին գտնվելիս էր եղել մոլորակի մյուս ծայրում:
– Կարնարվոնի մահից հետո Կահիրեն հոսանքազրկվեց, ու քաղաքի էլեկտրակայանի աշխատակիցները ոչ մի կերպ չէին կարողանում բացատրել հոսանքազրկման պատճառները:
– Դամբարանը բացելուց առաջ Կարնարվոնը նամակ էր ստացել հայտնի անգլիացի պայծառատես կոմս Հեյմոնից, որում վերջինս նախազգուշացնում էր Կարնարվոնին, որպեսզի նա հանկարծ չբացի դամբարանը, քանզի դա մահացու վտանգավոր է: Իբր նամակում Հեյմոնը գրել էր հետևյալը. «Լորդ Կարնարվոն, մի մտեք դամբարան, այս խորհուրդը չլսելը մահվան կբերի: Սկզբում Դուք կհիվանդանաք անբուժելի հիվանդությամբ, իսկ մահը Ձեզ կայցելի Եգիպտոսում»:
– Դամբարանի մուտքի մոտ գրություն էին գտել, որում իբր անեծք էր գրված ցանկացած մարդու նկատմամբ, ով կհամարձակվի անհանգստացնել փարավոնին, սակայն ինչպես և այլ դեպքերում, այս լուրը ոչ ոք չի հաստատել:

1.      Համեմատել Հին Արևելքի պետություններից առնվազն երեքը;

1.      Ապացուցել, որ բնությունը կարևոր դեր ունի պետության առաջացման և զարգացման գործընթացում;
Եթե ծառեր չլինի, միրգ էլ չի լինի, եթե միրգ չլինի պետությունը չի զարգանա: Այդ պետությունում մրգեր չեն լինի: Միրգ վաճառողները կհեռանան այդտեղից, որ ուրիշ ծառաշան ու մրգաշատ պետությունում կարողանան իրենց գործն անել:
1.      Բեմադրել Հին Արևելքի հասակակցի կյանքի մեկ օրը;
1.      Բնութագրել Հին Արևելքի նշանավոր մարդկանցից առնվազն երկուսին;
Ու Դի-խելացի, ուժեղ
Եթե Ու Դին խելացի և ուժեղ չլիներ նա չէր կարողանա նվաճել Չինաստանի արևմուտք ընկած շրջանները:
Ցին Շի Հուանդի- հանճարամիտ
Մարդ պետք է հանճարամիտ լինի, որ կարողանա պատրաստել իր բանակի կրկնօրինակը 7500 կավե արձանի տեսքով:
Աշոկա- բանիմաց, արի,
Նա եթե արի չլիներ չէր կարողանա նվաճել Հնդկական թերակղզու մեծ մասը: Նա եթե խելացի չլիներ չէր կարողանա կառուցել պարսպապատ քաղաքներ, ճանապարհներ և ջրանցքներ:
1.      Ապացուցել, որ Հին Արևելքում ստրկությունն անխուսափելի էր;

1.      Թվարկել Հին Արևելքի հինգ կարևորագույն իրադարձությունները (պատասխանը հիմնավորել);

1.      Բացատրել տարբեր տեսակետները եգիպտական բուրգերի մասին;

Գիտնականները շատ տարբեր բացատրություններ են տալիս բուրգերի գոյությանը։ Մի մասն ասում է, որ բուրգերը ունեն այնքան բարդ կառուցվածք, որ եթե ներկայիս ժամանակաշրջանում որևէ շինարարական կազմակերպություն, դժվար թե կարողանա կառուցել նման կառուցվածք ունեցող կոնստրուկցիա։ Շատերը պնդում են, որ բուրգերը կառուցել են այլմոլորակայինների կամ Ատլանտիդային բնակչության կողմից։ Մեկ այլ տեսակետի համաձայն` բուրգերը կառուցվել են «ջրհոսի ժամանակաշրջանում», երբ մարդիկ ապրել են հոգիների հետ, և նրանց օգնությամբ կառուցել եգիպտական բուրգերը։Ըստ տարածված տեսակետի` դամբարաններից մեկը հսկում է արձանը, որի գլխին փաթաթված է օձ: Օձը խայթում է յուրաքանչյուրին, ով փորձում է մոտենալ դամբարանին: Մյուս դամբարանը հսկում են առեղծվածային ձայները, որոնք դուրս են գալիս արձանի միջից: Այդ ձայներն այնքան անմարդկային են, որ մարդիկ, բուրգից դուրս գալով, հոգեկան շեղումներ են ստանում:   Երրորդ բուրգը հսկում է գերբնական ուժով օժտված քարե արձանը:   Ասում են նաև, որ բացի արձաններից, բուրգերը հսկում են հոգիները: 




1.      Ապացուցել, որ փարավոնի իշխանությունն անսահմանափակ էր։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...