Wednesday, November 29, 2017

Ծիծաղ և փող


Իմ կարծիքով դրանք այդքան էլ կապ չունեն իրար հետ։ Չնայած «Թիմ Թալեր կամ վաճառված ծիծաղ» վիպակում, Թիմը վաճառեց իր ծիծաղը հանուն փողի։ Բոլոր մարդիկ էլ կարող են ծիծաղել։ Բոլոր մարդիկ էլ կարող են գումար վաստակել։ Բայց այդ ծիծաղն ու գումարը դու պետք է կարողանաս վաստակել արդար քրտինքով։ Մի բանով կապ ունեն իրար հետ ծիծաղն ու գումարը։ Երկուսն էլ պիտի վաստակես։ Ամենալավ մարդկանց ծիծաղը միշտ էլ հաճելի է։ Ես նախընտրում եմ ծիծաղը, որովհետև երբ դու ուրախացնում ես մյուսին, իսկ մյուսն էլ քեզ, դու քեզ ավելի լավ ես զգում։ Բոլորին էլ գումար պետք է, բայց եթե կեղծ ճանապարհով, ավելի լավ է չունենաս։ Ծիծաղը նաև կարող է լինել կեղծ։ Մարդիկ կան, ովքեր իրենց կեղծությամբ կարող են տիրել ամբողջ աշխարհը։ Բայց այդպիսի մարդիկ երկար չեն կարող ապրել այդպես։ Նրանք մի օր կբացահայտվեն։ Ամեն ինչ պետք է անել արդար ճանապարհով։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...