Thursday, December 28, 2017

25-26 րդ դաս

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 11-15.12
1.     Պատմեք V-IX դարերի հայկական արվեստի մասին;
2.    Սահմանեք V-IX դարերի հայկական իրականության կարևորագույն հասկացությունները: Հիմնավորեք հասկացությունների ընտրությունը;
3.    Համեմատեք Անանիա Շիրակացու և Հովհան Գ Օձնեցու կյանքն ու գործը;
4.    Վերլուծեք «Խաչքար» երևույթը:
Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղմիջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ։ Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։ Գլխավոր տարրը խաչն է՝ որպես Խաչեցյալի՝ ՔրիստոսիԿենաց ծառի, խոստացված երկնային հոգևոր դրախտի ու փրկության խորհուրդ. այն հայերի համար փոխարինել է սրբապատկերներին։ IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ։  Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի (1998–2006 թվականներին հիմնովին ավերել են ադրբեջանցիները) գերեզմանատների խաչքարերը։  Խաչքարերի զգալի մասի վրա պատվիրատուի անվան կողքին կամ առանձին հիշատակվում է նաև պատրաստող վարպետի անունը։ 10-13-րդ դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները։ Մեզ հասած ամենավաղ խաչքարերից են Կատրանիդե թագուհու, Գրիգոր Ատրներսեհ իշխանի և ուրիշների կանգնեցրած խաչքարերը։ Միջնադարում խաչքարերը երբեմն ներկել են կարմիր, ավելի հազվադեպ՝ սպիտակ և կապտավուն։ Խաչքարի արվեստը խորհրդանշային է՝ ամբողջությամբ տոգորված փրկության խորհրդով, այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն։ Խաչքարի արվեստը վերածնվել է վերջին տասնամյակներում. բազմաթիվ քարգործ վարպետներ ու քանդակագործներ շարունակում են խաչքարեր կերտելու ավանդույթները։
1.     Միակտուր քարերից կերտված խաչքարեր, որոնք իրենց ստորին մասով ամրացվում են գետնին, հիմնականում ունենում են ուղղանկյուն գագաթ, երբեմն նաև հանդիպում է կամարաձև գագաթ, վերևում՝ մի փոքր ավելի լայն, հիմքը համեմատաբար ավելի նեղ։
2.     11-րդ դարից սկսած խաչքարերը սկսում են կանգնեցվել ոչ միայն միակտուր, այլև աստիճանաձև պատվանդանի վրա։
3.     11-րդ դարի երկրորդ կեսից սկսած երևան են գալիս ճարտարապետական ավելի բարդ ու համեմատաբար խոշոր չափերի օրինակներ, այսպես կոչված որմնափակ խաչքարերը, որոնք սովորաբար ունենում են սովորական խաչքարի ձևերը, սակայն ամբողջովին առնվում են սրբատաշ քարով և կրաշաղախով շարված խորշաձև ճարտարապետական հորինվածքի մեջ։ Վերջինս իր մեջ ընդգրկում է մեկ կամ ավելի խաչքար և ունենում է երկթեք կամ միաթեք ծածկ։ Որմնափակ խաչքարերը երբեմն զետեղվել են նաև հուշարձանների պատերի մեջ։ Հատկապես լայն տարածում գտան 11-14 դարերում, իսկ արդեն 14-րդ դարից սկսած նրանց շինարարությունը գրեթե դադարում է։
4.     11-12-րդ դարերում առաջանում են քիվավոր խաչքարերը, իսկ երբեմն էլ քիվը պատրաստվում էր առանձին քարից և ամրացվում էր խաչքարի վրա երկաթե գամերի օգնությամբ։ Շատ հաճախ քիվերը ամրացվում էին խաչքարին նրա գագաթին արված հատուկ ելուստների օգնությամբ։ Քարերի միացման այս երկու ձևն էլ Հայաստանում հայտնի էին դեռևս անտիկ ժամանակաշրջանից։ Քիվի վրա հաճախ արվում էին տարբեր բնույթի փորագրություններ՝ բուսազարդեր, պատկերաքանդակներ, կենցաղային գեղեցիկ դրվագներ և այլն։
5.     12-րդ դարից սկսած հանդես են գալիս խմբական խաչքարերը։ Սրանք երբեմն կանգնեցվում են մեկ ընդհանուր կամ կողք-կողքի դրված պատվանդանների վրա։ Կան դեպքեր երբ խաչքարերը կանգնեցվել են հանգուցյալների հիշատակին մի խումբ մարդկանց կողմից (Հավուց ԹառԿեչառիսՀադրութՄարց և այլուր)։
6.     Բնական ժայռաբեկորներից կերտված և երբեմն էլ ավելի խոշոր ժայռերի վրա քանդակված խաչքարերի օրինակներ հանդիպում ենք ՓառիտոսումԱրուճումՆ. ԹալինումՎայոց ձորումՎարդենիսի շրջանումԳեղարդումԳառնիում և այլ վայրերում սկսած 11-րդ դարից մինչև ուշ միջնադար։
7.     Մեզ են հասել մի քանի շրջանաձև խաչքարեր, որոնցից ուշադրության արժանի են Թալինի «Սանդուխը կույս» կոչված վայրի փոքրիկ պատվանդանավոր տեսակները և այլն։
8.     Խաչքարային հուշարձանների առանձին տեսակ են կազմում այսպես կոչված «Ամենափրկիչ» խաչքարերը, որոնց վրա սովորաբար պատկերվել է Քրիստոսի խաչելությունը, որի համար էլ այս խաչքարերին տրվել է ամենափրկիչ պայմանական անունը։ Կան արձանագրությամբ «Ամենափրկիչ» կոչված խաչքարեր, որոնց վրա ամենևին էլ պատկերված չէ խաչելության տեսարան։ Այդպիսիք են օրինակ Սանահինի 1161, 1125 և Վանեվանի 1285 թվական թվակիր խաչքարերը։ Ինչպես նշում է «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները IX-XIII դարերի խաչքարերը» գրքի հեղինակը «Ամենափրկիչը» խաչքարերին կառուցողների տված լոկ սովորական անուն է, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ պարզապես «խաչելության խաչքարեր»։ Շատ հաճախ այս տիպի խաչքարերին ուղեկցում են լուսնի և արեգակի պատկերներ։


Աղբյուրներ` Հայոց պատմություն, 7-րդ դասարան, էջ 69-74
Մեր մեծերը. Հովհաննես Օձնեցի


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...