Վիպակը կարդալ այստեղ և կատարել առաջադրանքները:
Մաս առաջին
- Տեքստը փոխադրիր արևելահայերեն:
Առավոտյան նապաստակը դուրս եկավ և տեսավ արև, որին նմանեցրեց կաղամբի։ Հանկարծ մի տերև ընկավ, և նապաստակը փախավ տուն։ Դուրս գալով բանջարանոց, տեսավ թռչուններին և ասաց, թե այս թռչունները, որքան շատախոս են։ Թռչում են մի կողմ, հետո՝ մյուս կողմ։ Նա երազում էր լինել թռչուն, որ գնար և տեսներ մյուս աշխարհները։
- Նապաստակի տեսած առավոտյան արևն ինչպիսին էր: Հիմա նկարագրիր քո տեսած առավոտյան արևը:
Նա առավոտյան արևին նմանեցրեց կաղամբին։ Իմ տեսած առավոտյան արևը դեղին և պայծառ է, բայց քանի որ նա նապաստակ էր, նա պատկերացրեց, որ արևը կաղամբ է։
- Հաստատիր կամ ժխտիր հետևյալ մտքերը.
- նապաստակը վախկոտ էր- Նապաստակը շատ վախկոտ էր։
- նապաստակը երազկոտ էր- Նապաստակը երազկոտ էր։
- նապաստակը վախկոտ-երազկոտ էր- Նա վախկոտ էր և երազկոտ։
- նապաստակն ինքնահավան էր- Նա ինքնահավան է։
- նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ- Նա ամեն ինչ նկատում էր։
- նապաստակը հումորի զգացում ուներ
- նապաստակը նախանձ էր- Նա նախանձ է։
Կարդալ երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ գլուխները:
- հատվածները փոխադրել արևելահայերեն
Հաջորդ օրը, նա գնաց դդմանոց և տեսավ, որ արագիլը ուտում էր մի սատկած օձի։ Թաքնվեց դդմի հետևում։ Խշշոց լսվեց, և տեսավ, որ դա ոզնի էր, որը ինչ-որ տեղ էր գնում։ Նրա կարծիքով կրիան շատ տգեղ է։
Նա նորից փնովում էր մյուս կենդանիներին։ Փնովում էր աքիսին և անծեղին։
- նկարագրիր նապաստակի առօրյան, զբաղմունքը, բնավորության ո՞ր գիծն է դառնում ավելի ցայտուն (պատասխանել օրինակներով)
Նա ամբողջ օրը ընկած էր անտառներում, բանջարանոցներում և փնովում էր մյուս կենդանիներին։ Ասում էր, թր այս կենդանին ինչքան տգեղ է։
- նապաստակի մտքերն ու ապրած կյանքը ներդաշնա՞կ են, թե հակասում են իրար. ինչու՞ — հիմնավորիր:
Նա ոչ մի բան չի անում, բայց ամեն ինչ մտածում է։ Նա ասում է, թե այս կենդանին ինչ տգեղ է։
Կարդալ պատմվածքը մինչև վերջ:
- Համառոտ փոխադրել արևելահայերեն:
Մի օր նա պտտվում էր բանջարանոցում և հանկարծ լսեց մի երեխայի ձայն։ Կծեցի նրա ձեռքը և գնացի։ Մանուկը սկսեց լացել։ Հազիվ ազատեց այդ փոքրիկ դեևի ճանկերից։
Այսօր նա տեսավ, որ իր տան մոտովբ անցնում է քարավան, որոնց նա նմանեցնում էր ամպերին։
Այսօր տեսավ, որ մի մարդ է պառկած։ Գնաց նրա մոտ և ցատկեց նրա ծնկներին։ Այդ մարդը արթնացավ և նա փախավ։
Այսօր նա ուզում էր մտնել բանջարանոց, որովհետև նա շատ քաղցած էր։ Հանկարծ լսվեցին ձայներ, բայց դա ոզնին էր։
Այսօր նա քայլում էր և նկատեց, որ նրան մի սև կենդանի է հետևում։ Նա սկսեց արագ փախչել։ Վազեց-վազեց և կանգնեց և նկատեց, որ այդ կենդանին էլ կանգնեց և նա նկատեց, որ դա նրա շողքն էր։
Այսօր նա տեսավ մ նապաստակի։ Նրանք ընկերացան և հաջորդ օրը գնացին միասին կաղամբ ուտելու։ Հետո նրանց մոտ եկավ որսորդը իր շան հետ։
- Պատմվածքից դուրս բերել այն իրերն ու երևույթները, որոնք նապաստակը տեսնում էր կաղամբի տեսքով. դրանից ելնելով՝ կարո՞ղ ես նրա «կաղամբային» աշխարհայացքը ներկայացնել:
- Կյանքի թելը կտրվեց. հետադարձ հայացք գցելով՝ գնահատական տանք ապրած կյանքին՝ իր համար, շրջապատի համար:
Նրա ապրած կյանքը կարելի էր ասել, որ ոչ մեկին պետք չէր։ Նա միայն նապաստակին հանդիպելուց հետո մի քիչ երջանիկ էր։ Նա շատ ինքնահավան և նախանձ էր։
- Մարդու ո՞ր տեսակին է նման Նապաստակը: Իսկ դու ինչո՞վ ես նման Նապաստակին (այս հարցի պատասխանը գրել Կարծիք բաժնում):
Նա շատ նախանձ և ինքնահավան էր։ Աշխարհում կան այդպիսի մարդիկ։ Ես ինձ այդքան էլ չեմ նմանեցնում նապաստակին, որովհետև ես այդքան էլ ինքնահավան և նախանձ չեմ։ Ես չեմ սրում ինքնահավան մարդկանց։
No comments:
Post a Comment