Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:
Սահմանել ‹‹Հայկական հարց››, ‹‹Արևելյան հարց››հասկացությունները:
Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի
ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի
ամբողջությունն է։
Արևելյան հարցը Եվրոպական դիվանագիտության մեջ
հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ:
Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:
Ըստ 16-րդ հոդվածի նախատեսվում էր վարչական բարեփոխումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում։ Ըստ 25-րդ հոդվածի ռուսական զորքերը իրավունք ունեին 6 ամիս ապրել Հայաստանում։ Բեռլինի պայմանագրով հայերին էր վերաբերվում 61-րդ հոդվածը։ Այնտեղ ասվում է, որ Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը։ Հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին։ Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ։ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում։ Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։
No comments:
Post a Comment