Wednesday, December 19, 2018

Կնոջ դերը պատմության մեջ


Մայրիշխանություն- լատ.` matris – մայր, arche – սկիզբիշխանություն




Համաձայն հանրագիտարանային սահմանմանմայրիշխանություն– ժամանակաշրջաներբ տոհմում առավելությունը պատկանում էր կանանց:
Այս հին խնդրին նորովի անդրադարձ են կատարել պատմական գիտությունների թեկնածուներ, ՄայրիշխանությունՆոր հայացք հինխնդրին” աշխատության համահեղինակներ Դումանովն ու ՊերշիցըՆրանց համատեղ ուսումնասիրությունները վերաբերում էին հենց “մայրիշխանության” ժամանակաշրջանի գոյությանն ու կնոջ առաջնակարգ դերինՆրանց համոզմամբ “մայրիշխանության” ժամանակաշրջանի գոյությունը որոշ հեղինակների կարծիքով կակսածներ չի առաջացնումայնինչ կան նաև հակառակ պնդումներԻհավելումն այս ամենիբոլորովին վերջերս գիտնական Գեոդակյանի համոզմամբ “մայրիշխանություն”-ը ոչ միայն եղել էայլ նաև կլինի մոտապագայումԱյս հարցի մասին ակտիվորեն նաև խոսում են դեռևս 18-դարում ձևավորված ֆեմինիստական շարժման հետևորդները:
Մայրիշխանության” ժամանակաշրջանի գոյության վառ ապացույց կարելի է համարել այն փաստըոր նախնադարում հաճախ երեխայիհայրը անհայտ էր և մայրը միայնակ էր զբաղվում երեխայի դաստիարակությամբտոհմի պահպանմամբԱյնուամենայնիվկանանցգերիխանությունը տղամարդկանց հանդեպ տեսության ժխտողներըվերոնշյալ գիտնականների փաստմամբառաջ են քաշումնախնադարում գոյություն ունեցող հավասարության սկզբունքներըերբ կինը տղամարդու հետ հավասար ուներ որոշակիպարտականություններՍակայն այս պնդումներին է հակասում հոդվածի հեղինակների ուսումնասիրություններըկապված ուշմայրիշխանության գաղափարի հետԱյստեղ հիմնականում ի հայտ են գալիս այն վարկածներըոր երեխայի կյանքում մեծ դեր են ունենումնրա մորեղբայրն ու պապըԱյդպես էր օրինակ Եգիպտոսումև այդ իսկ պատճառով եգիպտական փարավոնները նախընտրում էինամուսնանալ իրենց քույրերի կամ դստրերի հետորպեսզի իրենց երեխաները միաժամանակ և իրենց զարմիկներն ու թոռները լինեինՀինաշխարհում նաև բազմաթիվ օրինակներ կաներբ երկիրը կառավարել են թագավորների մայրերըՉնայած նույն աղբյուրների վկայությամբկանանց իշխանությունը միայն ձևական է եղելիրականաում տղամարդիկ են զբաղվել թե՛ քաղաքականթե՛ կառավարման հարցերով:
Այսպիսովմայրիշխանության դարաշրջանի գոյություննինչպես նաև կանանց մենիշխանությունը տղամարդկանց վրա միանշանակպատասխան չի ենթադրումսակայն խոսում է նախնադարում կնոջ ունեցած մեծ դերի մասին:

Կնոջ դերը հին ժամանակներում և միջնադարում․

Եթե մայրիշխանության ժամանակաշրջանը կապվում է նախնադարի հետ և այստեղ ինչ-որ չափով խոսվում է կնոջ դերիհավասարության մասինապա անտիկ դարաշրջանում այդ դերը նվազում էԱշխատանքի բաժանման հետևանքովտղամարդու վրա դրված պարտականություններն առավել կարևորվում եննա զգալի առավելություն է ստանում կնոջնկատմամբՆախաաստծո կերպարը ստանում է տղամարդու կերպարանքՍակայն այս դարաշրջանում էլ զգացվում է կնոջանհանդուրժողականությունը անհավասարության նկատմամբԴրա վառ ապացույցն են դեռևս Ք.Ա. II հազարամյակումձևավորվող “ամազոնուհիների” դարաշրջանը: Նրանք իրենց հաշվեհարդարն են տեսնում տղամարդկանցից: Ֆրանսիացիաշխարհագրագետ Անդրե Տեվեի վկայմամբ այս քաղաքակրթության անսպասելի անհետացումը կապված է նրա հետոր«ամազոնուհիները» տեղափոխվում են այժմյա Ամերիկայի տարածքները և այնտեղի քաղաքակրթության զարգացման հիմքն են դնում:
Բացի այդ, պատմական փաստերը վկայում ենոր արդեն հեթանոս աշխարհում կնոջ դերը հասարակական կյանքում նվազում էԹերևսսրա ապացույց են բոլոր հեթանոսական առասպելներըերբ հերոսների և ասպետների կերպարներով հանդես են գալիս տղամարդիկ:
Արդեն միջնադարում քրիստոնեության ընդունման և տարածման հետ մեկտեղ կնոջ դերը վերջնականապես աղավաղվում է: Կին լինելնանգամ համարվում է մեծ հանցանքնրա դերը ամբողջովին երկրորդական է դառնում:

Մեր ժամանակներ

Վերդառնալով մեր ժամանակներ` կարելի է նշել, որ մշակույթի, տեխնոլոգիաների և ընդհանրապես քաղաքակրթության զարгացման արդյուքնում ժամանակակից հանրությունը հասկանում է, որ կնոջ դերը ապագայում պետք է արմատապես փոխվի: Ֆեմինիստական շարժումները փորձում են պայքարել ժամանակակից կնոջ հավասար իրավունքների համար: Այս ասպարեզում, իհարկեառաջընթացներկանսակայն «Ֆորբս» ամսագրի տվյալների համաձայն ԱՄՆ-ում բարձրագույն ղեկավարող մարմինների կազմում միայն 5%-ն են կանայք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ 1960թ. ԱՄՆ-ում կանանց միայն 18%-ն էր զբաղեցնում ղեկավարող դեր կազմակերպություններում, այսօր այդ թիվը կազմում է 48%, ինչը լուրջ առաջընթաց է: Մեկ այլ ոչ պակաս հայտնի ամերիկյան “New York Times” թերթի տվյալներովայսօր իրավաբանական ֆակուլտետներում 49,4% -ը ուսանողուհիներն ենայնինչ 1970թ` նրանք միայն 10%-ն էին կազմում:
Սա նշանակում էոր եթե նախկինում մի շարք ասպարեզներ տղամարդկանց համար էին և նրա դերն էր միայն կարևորվում մտավոր և ֆիզիկական աշխատանքներում, ապա այժմ այդ գաղափարները ջարդվում ենև կանայք էլ շարունակում են իրենց կարևոր դերըպահպանել քաղաքակրթության հետագա զարգացման մեջ ու իրենց տեղը գտնել տարբեր ոլորտներում:

Իմ կարծիքով․․․

Իմ կարծիքով կինը շատ մեծ դեր ունի պատմության մեջ։ Շատ կանայք կան, որոնց շնորհիվ փոխվել է համաշխարհային պատմության ընթացքը։ Կինը շատ մեծ դեր ունի ամեն տեղ։ Իմ կարծիքով պատերազմներում նույնպես կինը դեր ունի, որովհետև կան շատ կին բժշկուհիներ, որոնց շնորհիվ բուժվել են զինվորները։
1992-ին Ստալինա Ադրիյանը 19 տարեկանում զոհվեց ճակատում՝ Արցախի Հակոբ-Կամարի գյուղի ազատագրման ժամանակ: Նա այն աղջիկների թվում էր, որոնք տղամարդկանց հետ հավասար պաշտպանում էին իրենց ժողովրդի ու երկրի ազատությունը: Ընդհանուր առմամբ Արցախյան ազատամարտին մասնակցել է ավելի քան 300 հայ աղջիկ, որոնցից 42-ը զոհվել են:
Կարդալով այս տեքստը հասկանում ենք, որ միայն տղամարդը չէ, որ կարող է պայքարել իր երկրի ապագայի համար։

Աղբյուրներ՝

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...