1.Վերլուծիր 1895թ. «Մայիսյան բարենորոգումներ » և նրա հետևանքները:
Ըստ նախագծի, նահանգների վալիները պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից։ Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների, ինչպես և տարբեր հանձնախմբերի կեսը պետք է քրիստոնյա լիներ: Խաղաղ ժամանակ «համիդիե» գնդերը զենք ու նշանազգեստ չպետք է կրեին: Բարենորոգումների ենթակա էին նաև կայսրության մյուս հայաշատ վայրերը: Ծրագրի գործադրությունը հսկելու էր սուլթանից ընտրված և տերությունների հավանությանը արժանացած բարձր կոմիսարը:
«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ, հանդիպեց օսմանյան կառավարության դիմադրությանը: Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ» և մի հակածրագիր. սկսվեց թուրքերի համար սովորական դարձած ձգձգումների քաղաքականությունը: Թուրքական կառավարությունը հույսը դնում էր մեծ տերությունների տարաձայնությունների վրա, որոնք, հետապնդելով իրենց շահերը Օսմանյան կայսրությունում, վճռական քայլերի չէին դիմի ինչ-որ մասնակի «բարենորոգումներ» անցկացնելու համար: Հայ քաղաքական շրջանները փորձեցին ծրագրի գործողությունը արագացնել խաղաղ միջոցներով, որոնց օսմանական կառավարությունը պատասխանեց հայերի ջարդերով: Այդուհանդերձ Աբդուլ Համիդի 2-րդ հոկտեմբերի 8-ին վավերացրեց «Մայիսյան բարեփոխումներ»-ի փոքր-ինչ փոփոխված ծրագիրը, «բարձր կոմիսար» ուղարկեց Հայաստան՝ բարենորոգումները «կենսագործելու» համար: Սակայն հայկական կոտորածները վերսկսվեցին նոր թափով, որոնց զոհ գնաց 300 հազար հայ:
2.Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:
Զեյթունի ինքնապաշտպանությունը ավարտվեց հաղթանակով։ Նրանք կարողացան Թուրքերին հետ մղել։ Չկարողացան գրավել Զեյթունը։ 1896թ․ Հալեպում կնքվեց հաշտություն։ Թուրքերը գնացին մեծ զիջումների։
1896թ․-ին թուրքերը ներխուժեցին քաղաք։ Հայերը ցույց տվեցին կատաղի դիմադրություն։ Թշնամին ռմբակոծեց քաղաքը և սկսեց հրդեհ։ Նրանք ստիպված էին փախչել։ Թուրքերը խոստացան, որ չեն խոչընդոտի Պարսկաստան գնալը, բայց դրժեցին խոստումը։ 1500 մարդ երբ հասավ սահմանին, նրանք հարձակվեցին և 1500-ից ողջ մնացին 30-ը։ Վանում և շրջակայքում սպանեցին 20 հազար մարդու և ոչնչացրին վանքերն ու ձեռագրերը։
3.Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն» տերմինը, ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:
Պետք է հավաքվել և խոսել, հասկանալ իրար, որ անիմաստ շատ մարդիկ չզոհվեն։
Պետք է հավաքվել և խոսել, հասկանալ իրար, որ անիմաստ շատ մարդիկ չզոհվեն։
4.Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:
Իմ հայրիկի պապիկի հայրը ապրել է Վանի Ալյուր գյուղում։ Նրանք նավերի միջոցով օգնել են շատերին, որ փախչեն։ Նա ամուսնացած է եղել։ 1918թ․-ին, երբ սպանել են նրա ընտանիքի անդամներին, մնացել են երեք եղբայրներով։ Նրանք Անդրանիկի հետ կռվելով եկել են և նրանցից մեկը Գորիսում սպանվել է։ Երկուսով եկել հասել են ներկայիս Գայ գյուղը և հետո գնացել են Արագածոտնի մարզի Օրգով գյուղը և նորից ընտանիք են կազմել։
5.Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների հետ:
Թուրքերին կառաջարկեմ, որ էլ չկրակեն ոչ մի երկրի վրա, թող ապրեն այնքանով, ինչքանով, որ կան և եթե նրանք այդքան արդար լինեն հայկական հողեր կվերադարձնեն։ Պետք է հավաքվել և խոսել, որովհետև այսպես անմեղ մարդիկ են զոհվում։
Աղբյուրներ՝ Հայոց պատմության 8-րդ դասարանկկհյսյգի դասագիրք, էջ 91-96/ համացանց
No comments:
Post a Comment