Ներկայացրու ցարիզմի ձեռնարկած քայլերը Հայոց եկեղեցու իրավունքները սահմանափակելու համար,նրանց իրական նպատակը, արդյունքը:
Կովկասի կառավարչապետ Գ․ Գոլիցինը կազմել էր Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի բռնագրավման ծրագիր։ 1903 թ․-ին հաստատվեց Հայոց եկեղեցու ունեցվածքը բռնագրավելու մասին օրենքը։ Հայ առաքելական եկեղեցու կալվածքները, գույքը, ավանդները ենթակա էին պետականացման։ Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպեցին ժողովրդի դիմադրությունը։ Այդ նպատակով Թիֆլիսում ստեղծվեց, «Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե», որտեղ վճռական դեր էր խաղում Ռոստոմը(Ստեփան Զորյան)։ Մկրտիչ Խրիմյանը ևս կանգնեց ազգային իրավունքների պաշտպանության համար ծավալվող շարժման գլուխ։ Առաջին ցույցը տեղի ունեցավ 1903 թվականին Ալեքսանդրապոլում։ Հաջորդ ամիսներին կառավարական ուժերի հետ բախումներ եղան Երևանում, Գանձակում, Թիֆլիսում, Բաքվում, Լոռիում և այլուր։ Պայքարի ձևերից մեկն էլ դարձավ հայատյաց պաշտոնյաների ահաբեկումը, որն իրականացնում էին ազգային-հեղափոխական կուսակցությունները։
1903 թվականին հնչակյանները մահափորձ կատարեցին Գ․ Գոլիցինի դեմ, բայց նա ողջ մնաց։ Պոլսահայությունը բուռն գործունեություն ծավալեց արևմտահայերի շրջանում։ Եվրոպայի և Ամերիկայի հայությունը իր բողոքն ու համերաշխությունը հայտնեց։ Պայքարի մեջ մտան նաև Եվրոպայի հայ ուսանողությունը։ Հայության համազգային պայքարը շարունակվեց երկու տարի և ի վերջո պսակվեց հաջողությամբ։ Հայատյաց կառավարչապետը հեռացվեց պաշտոնից, իսկ հակահայ օրենքը 1905 թվակաինի չեղյալ համարվեց։ Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավված հողերը, գույքը, դրամը, սիկ հայկական տարրական դպրոցները նորից հանձնվեցին նրա տնօրինությունը։
Ներկայացրու 1905-1906թթ. հայ-թաթարական հարաբերությունները:
Կայսր Նիկոլայ II-ը, սակայն, մտադիր չէր հեշտությամբ զիջել իր միահեծան իրավունքները։ Հեղափոխության ուժերը մասնատելու նպատակով ցարիզմը կրոնական և ազգային թշնամանք բորբեքեց կայրության ազգերի և ժողովրդի միջև։ Դրա հետևանքով Այսրկովկասում կռիվներ ծավալվեցին հայերի և տեղի մահմեդականների միջև։
Հայ-թաթարական բախումը սկիզբ առավ 1905 թվականին։ Բաքվի նահանգապետ Մ․ Նակաշիձեի անմիջական հրահրմամբ տեղում սկսված հայկական ջարդերը շարունակվեցին մի քանի օր։ Անակնկալի եկած Բաքվի հայ բնակչությունը պատրաստ չէր դիմադրելու և զգալի կորուստներ ունեցավ։ Սակայն հայերը շատ արագ համախմբվեցին և հայդուկապետ Նիկոլ Դումանի գլխավորությամբ արժանի հակահարված տվեցին հակառակորդին։ Ազգամիջյան կռիվները շուտով տարածվեցին երկրամասի այլ նահանգներ։ Ընդհարումներ եղան Երևանում, այնուհետև Բաքվում, փոխարքայության կենտրոն Թիֆլիսում և Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում։ Հայ-թաթարական ընդհարումները երկրամասում շարունակվեցին մինչև 1906 թվականի սեպտեմբեր։ Այդ ժամանակ արդեն առաջին ռուսական իշխանություն որոշեց դադարեցնել ազգամիջյան բախումները։

Պատմիր ինքնապաշտպանական կռիվները ղեկավարած կուսակցության, աչքի ընկնող անձանց մասին/:
Ինքնապաշտպանության ղեկավարումն իր ձեռքը վերցրեց ՀՅԴ կուսակցությունը։ Նիկոլ Դումանը Բաքվից հետո ղեկավարեց Երևանի նահանգի, Վարդանը՝ Ղարաբաղի, Արմեն Գարենէ Թիֆլիսի ինքնապաշտպանությունը։ Կռիվներում աչքի ընկան Քեռին, Սևքարեցի Սաքոն, Դրոն, Համազասպը, Մուրադը և շատ ուրիշներ։ Դրոն Բաքվում սպանեց Մ․ Նակաշիձեին։ Նման պատժի արժանացան նաև Նախիջևանի հայերի կոտորածի կազմակերպիչ գեներալ Դ․ Ալիխանով- Ավարսսկին և շատ ուրիշ հայատյաց պաշտոնյաներ։ Հնչակյան կուսակցությունը ազգային իրավունքների համար զինված պայքարում զգալի ներդրում ունեցավ։ Զանգեզուրում էր մարտնչում հնչակյան հայտնի գործիչ Փարամազի խումբը։ Այդ ծանր ժամանակաշրջանում ժողովրդին շատ օգնեց Խրիմյան Հայրիկը։ Հայ ժողովուրդը 1905-1906թթ․ ունեցավ նյութկան ու մարդկային կորուստներ, բայց ձեռք բերեց մարտական կարևոր փորձառություն։ Այդ դժոխային օրերին իրենց արևելահայ եղբայրներին օգնության էին շտապել արևմտահայերը։
No comments:
Post a Comment