Wednesday, February 27, 2019

Օմար Խայամ

 1

Ընտրեք ժողովածուներից մեկը, ընդհանուր գիծ դուրս բերեք ստեղծագործություններից՝ մեջբերելով տողեր։

Այս ժողովածուի մեջ ավելի շատ խոսվում է մարդու կյանքի, դժբախտության կամ բախտավորության մասին․

Դժբախտ իմ հոգի՛,
ճակատագրով վերուստ սահմանվա՛ծ,

«Պիտի ապրե՛լ,- ասում են մեզ գրո՛վ,
խոսքո՛վ սուրբ Ղուրանի,-
Ինչպես ապրեք, էդպիսի՛ն էլ հաջորդ
ձեր կյանքը կլինի»: 

Պե՛տք է ապրել դեռ մեկուսի՛, մենավո՛ր,
Որ չքննեմ ձեր լավն ու վատն ամեն օր,

 Համեմատեք Հ․Թումանյանի քառյակների հետ։

Իմ կարծիքով մի անբացատրելի նմանություն կա Թումանյանի քառյակների և Օմար Խայամի քառյակների միջև։ Բայց Թումանյանի քառյակներն ավելի ուրախ էին, իսկ Օմար Խայամինը ավելի շատ դժբախտ կամ բախտավոր լինելու մասին է։ Ինձ ավելի շատ դուր են գալիս Թումանյանի քառյակները։ Դրանք ավել հեշտ են հասկանալ և սովորել։

 Ընթերցեք մի քառյակ և վերլուծեք այն։

«Պիտի ապրե՛լ,- ասում են մեզ գրո՛վ,
խոսքո՛վ սուրբ Ղուրանի,-
Ինչպես ապրեք, էդպիսի՛ն էլ հաջորդ
ձեր կյանքը կլինի»:
Ու անբաժան եմ ես գինո՛ւց,
ամենուրեք՝ սիրունի՛ս հետ,
Որ էսպե՛ս էլ զարթնեմ,
երբ գա օրը Ահեղ դատաստանի:


Այս քառյակի իմաստն այն է, որ ինչպես ապրում ես, դրան համապատասխան վայրում կհայտնվես, երբ մահանաս։ Այսինքն, եթե եղել ես բարի և օգնել ես մյուսներ կհայտնվես դրախտում։ Նա ասում է, որ անբաժան է գինուց, որը իմ կարծիքով շատ վատ է ու նա վախենում է այն օրվանից, երբ կորոշեն, թե նա ինչպես է ապրել։

 Քառյակներից դուրս բերեք որևէ տող՝ ստեղծագործելու համար։

Կյանքը անցա՛վ, նրա ընթացքն էլ ետ շրջող չի՛ լինի

Կյանքը անցա՛վ, նրա ընթացքն էլ ետ շրջող չի՛ լինի․․․ Այս տողերի իմաստն այն է, որ պետք է ապրես այնպես, որ դու գոհ լինես քո ապրածից, որովհետև 20-30 տարի հետո արդեն ուշ կլինի, որովհետև կյանքը հետ բերել չի լինի։ Ամեն մարդ, երբ անում է ինչ-որ բան, նա պետք է մտածի, թե արդյո՞ք դա ինքն է ուզում անել, և արդյո՞ք դա ճիշտ քայլ է։ Պետք է հաշվի չառնել հասարակության կարծիքը, բայց դա չի նշանակում, որ ամեն բան պետք է անել միայնակ՝ առանց հարազատների խորհուրդների, որովհետև խորհուրդներ միշտ են պետք, բայց դրանցից էլ պետք է ընտրել, որովհետև մարդիկ տարբեր են, և ամեն մեկը տարբեր ձև է մտածում։ Պետք է ընտրել այն, որը հարազատ է, և որը համարում ես ճիշտ։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...