Monday, February 4, 2019

Վահան Տերյան․ Մթնշաղի անուրջներ

 * * *

Ես անջատված եմ հայրենի հողից,
Հայր՚ենի տունըս՝ իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ,—
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ...

Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված...

Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,—
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
— Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն.



Այս բանաստեղծությունը մի մարդու մասին է, ով հեռու է իր հայրենիքից և շատ է կարոտում այն։ Կարծես ուզում է վերադառնալ, բայց ինչ-որ բան խանգարում է նրան։ Այս բանաստեղծությունը շատ մռայլ գույներով է բնութագրվում։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...