Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում
Պատմել 20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:
20-դարում աբդուլհամիդյան վարչակարգը հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ։
Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:
Հայ ազատագրական շարժման ղեկավար ուժերը այս պայմաններում որդեգրեցին նոր մարտավարություն։ Կռվող խմբերի և զինմթերքի կենտրոնացման վայրեր ընտրվեցին Վասպուրականն ու Տարոն-Սասունը։ Դրա կենտրոնը, ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կլիլիկիան։ Այն ուներ նպաստավոր աշխարհագրական դիրք և ծովով կապված էր Եվրոպայի հետ։ Այսպիսով՝ հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելը։
Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:
Ս․ Առաքելոց վանքի կռիվը
1890 թվականների վերջերին արևմտահայության մոտ ստեղծվել էր հուսահատական վիճակ։ Հայդուկյան պայքարի շարունակման կողմնակիցներ Անդրանիկը և Գևորգ Չաուշը փորձում էին ոգևորել ժողովրդին։ Աղբյուր Սերոբին սպանած Բշարե Խալիլին պատժեցին։ 1901 թվականին Անդրանիկը իր զորքի հետ մտնում է Մուշից հարավ-արևելք ընկած Ս․ Առաքլոց վանքը և այն վերածում ինքնապաշտպանական ամրոցի։ Թուրքական զորքը շրջապատում է վանքը։ Երեք օր անց սկսվում է մարտը։ Թշնամին ավելի շատ զորք ուներ։ Բիթլիսի նահանգապետը բանակցություններ է սկսում։ Հայկական կողմը պահանջում է ներում շնորհել։ Քնի որ բավարարվեց միայն առաջին պահանջը, կատաղի մարտերը վերսկսվում են։ Զինամթերքը սպառվում է։ Այդ պատճառով նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները, տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից։
Սասունի ապստամբությունը
Ապստամբությունը նախատեսված էր սկսել 1905 թվականին։ Միայն Թորգոմի «Մրրիկ» ձիավոր խմբին է հաջողվում 1903թ․ ամռան սկզբներին հասնել նշանակման վայր։ Աշնանը Գելիեգուզան գյուղում ստեղծվում է ինքնապաշտպանություն ղեկավար մարմին՝ Անդրանիկի գլխավորությամբ։ Անդամներն էին Մուրադը, Սմբատը, Սեպուհը և ուրիշներ։ 1904 թվականին թուրքական զորքերը սկսում են առաջղախացում։ Ապրիլի 1-ին թշնամին հարձակվում է։ Թուրքական հրամանատարությունը առաջարկում է վայր դնել։ Հայերը պատասխանում են, որ զենքերը վայր կդնեն միայն Մայիսյան բարենորոգումների ծրագրի իրականացման դեպքում։ Թշնամին վերսկսում է հարձակումը։ Ապրիլի 13-ին զոհվում է Հրայրը։ Նրա մարմինը հողին հանձնեցին Աղբյուր Սերոբի կողքին։ Ապրիլի 22-ին թշնամին գրավում է Գելիեգուզանը։ Սակայն կռիվները շարունակվում են։ Սասունի ապստամբությունը ավարտվեց պարտությամբ։ Հայերի անձնազոհ կռիվները հարկադրեցին սուլթանին հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու ծրագրից։
Տրաբերությունն այն է, որ Սասունի ապստամբությունն ավարտվեց պարտությամբ։
Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին հայդուկային շարժումը իրեն սպառել էր:
No comments:
Post a Comment