Monday, April 22, 2019

Փորձեր կալիումի պերմանգանատով․․․

Փորձերի համար անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ 
Ամրակալան, փորձանոթ, պեաձև սրվակ, սրվակ, կայլումի պերմանգանատ, ջուր, սպիրտայրոց, լուցկի:
Փորձ 1.
Փորձի ընթացք`
Պեաձև անոթը ամրացրեցինք ամրակալի թաթիկին, նրա մեջ լցրեցինք ջուր, հետո գցեցինք մի քանի կալիումի պերմագանատի բյուրեղիկ: Վառեցինք սպիրտայրոցը, դրեցինք նրա մի անկյունում և նկատեցինք, որ տաք շերտը բարձրացավ վերև, գունավորված սառը շերտերը պտույտի ձևով իջան ներքև:
Եզրակացություն՝
Կոնվեկցիան իրականացվեց տաք և սառը շերտերի տեղափոխմամբ, քանի որ տաք ջուրն ավելի թեթև է, քան սառը, այդ պատճառով տաք շերտը մի սյունով բարձրացավ վերև գունավորված սառը շերտերը իջան ներքև, այդ շրջապտույտը շարունակվեց:




Փորձ 2.
Փորձի ընացք՝
Փորձանոթի մեջ լցրեցինք ջուր, հետո կալիումի պերմագանատի մի քանի բյուրեղներ, սպիրտայրոցը այրեցինք, դրեցինք ներքևում և շատ պարզ երևում էր, որ գունավորված տաք շերտը՝ քանի որ թեթև էր, լողալով բարձրացավ վերև, իսկ սառը շերտը իջավ ներքը:
Եզրակացություն՝
Կատարվեց կոնվեկցիա:



Փորձ 3.
Փորձի ընացք՝
Սրվակը ամրացրեցինք ամրակալանի թաթիկին, լցրեցինք ջուր, հետո կալիումի պերմագանատի մի քանի բյուրեղներ, սպիրտայրոցը այրեցինք, դրեցինք վերևի շերտի մոտ, և տաքացրեցինք վերևի մասից։ Նկատեցինք, որ կալիումի պերմագանատի բյուրեղները ներքև չիջան, վերևի շերտը տաքացավ, սկսեց եռալ, բայց ներքևի մասը ամբողջությամբ սառը վիճակում էր:
Եզրակացություն՝
Կոնվեկցիա չկատարվեց, քանի որ վերևի շերտը եռում էր, թեթև էր և չիջավ ներքև, քանի որ ներքևի շերտը սառն էր:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...