1. Ստամոքսի հիվանդություններ
Ստամոքսի հիվանդություններից են բորբոքումները, էրոզիանները և խոցերը:
Դրանց առաջացման պատճառներն են ՝ վատորակ, կոպիտ, դժվարամարս, լավ չմարսված յուղալի, չափից ավելի տաք և սառը, կիսաեփ ուտելիքները, ինչպես նաև չափից ավել ուտելը, անսովոր կերակրատեսակները, աղը, պղպեղը և մանանեխը, ոգելից խմիչքները, ծխելը, դեղորայքները, սթրեսները: Կարևոր է նաև ժառանագական նախատրամադրվածությունը:
Ամեն ինչ կախված է հիվանդի վիճակից, նրա հիվանդությունից և այլ գործոններից: Դեպքերի մեծ մասի համար դեղորայքային բուժումը բավական արդյունավետ է:
2. Աղիքային հիվանդություններ
Այսօր Հայաստանում բավական տարածված են նաև աղիքային հիվանդությունները՝ բարակ և հաստ աղիների բորբոքումները և ֆունկցիոնալ խանգարումները: Հաճախ այդպիսի խանգարումները Երևան են գալիս կենսակերպի հետևանքով: Այդպիսի խանգարումների դեպքում հիվանդներին կարող են առաջարկել թերապևտիկ բուժում կամ անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն:
3. Լյարդի հիվանդություններ
Լյարդի հիվանդություններից առավել տարավածները հեպատիտներն են, որոնք ըստ առաջացման պատճառների լինում են վիրուսային, ինֆեկցիոն, տոկսիկ: Լինում են նաև երկրորդային ռեակտիվ հեպատիտներ: Բոլոր հեպատիտների ժամանակ տեղի են ունենում լյարդի պարենխիմայի բորբոքային, դեգեներատիվ, դիստրոֆիկ ախտահարումներ:
Վիրուսային հեպատիտներից առավել տարածված է հեպատիտ C-ն: Դրանց բուժումը հիմնականում թերապևտիկ է: Հեպատիտների մի մասը բուժման ֆոնին ունեն հետադարձ գործընթաց, հակառակ դեպքում, կարող են առաջացնել բարդություններ՝ լյարդի ցիրոզ, լյարդի քաղցկեղ: Ժամանակակից դեղորայքային բուժման շնորհիվ նման հիվանդների կյանքի տևողությունը երկրարացել է 10-15 տարի:
4. Լեղապարկի հիվանդություններղ
Լեղապարկի ամենատարածված հիվանդությունը խրոնիկ խոլիցիստիտն է, բայց քանի որ լեղապարկը սերտորեն կապված է լեղուղիների հետ, ավելի հաճախ հանդիպում են համակցված ձևերը՝ խոլեցիստոխոլանգիտ և խրոնիկ կալկուլյոզ խոլեցիստիտ:
Լեղապարկի հիվանդությունների բուժումն հիմնականում թերապևտիկ է, բացառությամբ քարային խոլեցիստիտից, որի բուժումը վիրահատական է:
No comments:
Post a Comment