Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:
Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:
Այդ ժամանակ աշխարհի բոլոր մասերում ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր և ձևավորվեց համաշխարհային շուկան: Հատկապես առանձնանում էին խաղաղության կողմնակիցների շարժումը: 1863թ.-ին ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Նրանց խնդիրն էր, լուծել ցանկացած բանից տուժվածներին: Ավելի հաճախականացան ռազմական բախումները: Պատերազմները մեծ վնաս էին պատճառում: Անհրաժեշտություն առաջացավ մշակելու խաղաղության և պատերազմի կարգավորման միջազգային նորմեր: 1889֊ին և 1907-ին տեղի ունեցավ համաժողով: Սահմանվելու էին պատերազմի որոշկի կանոններ:
Ներկայացնել Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:
Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Այդ ծրագրի իրագործման ճանապարհին խոչընդոտ էին հայերը ու Հայաստանը: Օսմանյան կայսրության նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և այլն:
Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց
Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց
No comments:
Post a Comment