Էդիկ Մինասյանի հետ հանդիպմանն ընդառաջ, հետազոտում ենք նրա կենսագրությունն ու կարդում և վերլուծում նրա հոդվածները։
Կենսագրություն․
Կենսագրություն․
Ծնվել է 1956 թվականի հունիսի 27-ին Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Ոսկեթաս գյուղում: 1973 թվականին ավարտել է նույն շրջանի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1974 - 1979 թթ.սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 1979 - 1983 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում։
1979-1982 թթ. աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում որպես դեկանի օգնական, 1982-1986 թթ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ԽՄԿԿ պատմության ամբիոնի դասախոս: 1985 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1986-1994 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի արտասահմանյան քաղաքացիների ֆակուլտետում որպես ավագ դասախոս, 1987- 1994 թթ.՝ հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ: 1994-2005 թթ. աշխատել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում որպես Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1999 - 2009 թթ. եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 2005 թվականից՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր: 2009 թվականից մինչ օրս հանդիսանում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը։ 2003 թվականինպաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Սոցիալ-տնտեսական վերափոխումները Հայաստանի Հանրապետությունում 1990-ական թվականներին» թեմայով: «Խնուս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին կից հայոց պատմության գծով գիտական խորհրդի նախագահի տեղակալը, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրը։ 2015 թ. փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Հոդված
Առողջապահություն
Կարծիք․․․
Ես ուրախ եմ, որ 1990-ականներին Հայաստանում առողջապահությունը զարգացած է եղել։ Բայց պետք չէր անել այնպես, որ ստվերային վճարումների, գների բարձրացման և բժիշկների քիչ վարձատրման պատճառով հայ լավագույն բժիշները գնային ուրիշ երկրներ, որովհետև արտերկրում նրանց ավելի շատ կվարձատրեին։ Շատ կրճատվեց նաև ծնելիության թիվը։ Մահացան մարդիկ, որովհետև դեղ գնելու միջոց չունեին։ Հիվանդությունները սկսեցին ավելի արագ տարածվել։ 2001թ․-ին հաստատվեց օրենք, որում սահմանվում էին բնակչությանը ամեն տարի մատուցվող, պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ու ծառայություններ, որոնք ֆինանսավորվում էին ՀՀ պետական բյուջեից։

No comments:
Post a Comment